Ազգ-բանակ կոնցեպտը պետք է ձևավորի հասարակություն, որին հնարավոր չէ ցեղասպանել, որի տարածքները հնարավոր չէ նվիրաբերել մեկ ուրիշին՝ ինչպես եղավ Արցախի ու Նախիջևանի պարագայում։
Ցեղասպանության տարիները վաղուց արդեն անցել են։ Շատերին կարող է թվալ, թե մեկ դարը ահռելի ժամանակահատված է՝ քաղաքակրթությունն այն աստիճան զարգացնելու համար, որպեսզի զանգվածային մարդասպանությունները, որպես երևույթ՝ դադարեն գրանցվել ժամանակակից աշխարհում։ Բայց դա խորը մոլորություն է։ Բավական է ընդամենը վերհիշել այն ջարդերը, որոնք կազմակերպվեցին, առաջին հայացքից քաղաքակիրթ՝ Խորհրդային Միության հանրապետություններից մեկում՝ Ադրբեջանում՝ այնտեղ բնակվող հայերի դեմ։
Ազգ-բանակ կոնցեպտը պետք է ձևավորի հասարակություն, որին հնարավոր չէ ցեղասպանել, որի տարածքները հնարավոր չէ նվիրաբերել մեկ ուրիշին՝ ինչպես եղավ Արցախի ու Նախիջևանի պարագայում։ Ու եթե Արցախը մենք կարողացանք ազատագրել, երբեք չպետք է մոռանալ, որ Նախիջևանի վրա դեռ օտարի դրոշն է ծածանվում։
Մանրամասները՝ տեսանյութում