ՊԲ արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող, 27-ամյա Սանասար Գրիգորյանը:
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող, 27-ամյա Սանասար Գրիգորյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Պաշտպանության բանակը վշտակցություն ու զորակցություն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: