Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության անձնակազմին է ներկայացրել Խորհրդի նորանշանակ քարտուղար Յուրի Խաչատուրովին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության անձնակազմին է ներկայացրել Խորհրդի նորանշանակ քարտուղար Յուրի Խաչատուրովին:
Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին՝ այդ պաշտոնում գործունեության կարճ ժամանակահատվածում իրականացրած աշխատանքի համար և իր ու հանդիպման մասնակիցների կողմից հաջողություն մաղթել նրան` Նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարման գործում:
Նախագահը շնորհավորել է Յուրի Խաչատուրովին եւ վստահություն հայտնել, որ նոր աշխատանքում նա կհամատեղի զինվորականի ու արդեն քաղաքական գործչի իր պարտականությունները՝ հանդիպման մասնակիցների հետ ձեռնամուխ լինելով Ազգային անվտանգության խորհրդի աշխատանքները կազմակերպելուն, քարտուղարության աշխատակազմն ամբողջությամբ ձևավորելուն և երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանն ակտիվ մասնակցելուն: