• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարգանքի տուրք մեր բոլոր նահատակներին. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Հարգանքի տուրք մեր բոլոր... 10:37
Օրը՝ 60 վայրկյանում | 08.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 08.05.2026 20:23
ԴՕԿԿ-ի խոստումները՝ քաղաքացիներին | Աննա Դանիելյանի հարցազրույցը Արսեն Վարդանյանի հետ ԴՕԿԿ-ի խոստումները՝ քաղաքացիներին |... 19:49
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
«Առավոտ լուսո»-ն հաղորդավարական փոփոխված կազմ կունենա
Հասարակություն
11:3110 Սեպ, 2016

«Առավոտ լուսո»-ն հաղորդավարական փոփոխված կազմ կունենա

Հանրայինի եթերից բարի լույս կմաղթեն Էրիկ Անթառանյանը, Թինա Խաչատրյանը, Արման Մարգարյանը և Հերմինե Ստեփանյանը։
«Առավոտ լուսո»-ի հաղորդավարական կազմին միացել են ևս երկու սիրված հաղորդավարներ: Այս եթերաշրջանում յուրաքանչյուր աշխատանքային առավոտ մեր հայրենակիցներին բարի լույս կմաղթեն հաղորդավարներ Էրիկ Անթառանյանը, Թինա Խաչատրյանը, Արման Մարգարյանը և Հերմինե Ստեփանյանը: Հաղորդավարները նորացված տաղավարից կներկայացնեն մշակութային, կրթական և հասարակական անցուդարձը, կհյուրընկալեն հետաքրքիր անձանց ու կպատմեն կարևոր իրադարձությունների մասին:
Էրիկ Անթառանյանը, որին քաջածանոթ է հայ հեռուստադիտողը, իր հեռուստատեսային գործունեության ընթացքում երբևէ առիթ չի ունեցել աշխատելու առավոտյան եթերի ձևաչափում:
«Հիմա միացել եմ «Առավոտ լուսո»-ի թիմին ուղիղ եթերի ռիթմի ակնկալիքով: Չափազանց ուրախ եմ, որ տաղավարում աշխատելու եմ Թինա Խաչատրյանի հետ, ում շուրջ 18 տարի է՝ ճանաչում եմ: Բացի դրանից՝ ծրագրի շրջանակում փորձելու եմ ներկայացնել նաև լրագրողական պրպտումներս, արդեն՝ տեսանյութերի միջոցով»,- նշում է Էրիկ Անթառանյանը՝ վստահություն հայտնելով, որ առավոտյան եթերի ձևաչափը հնարավորություն կտա վերափոխելու ոչ միայն աշխատանքային, այլև ամբողջ օրվա գրաֆիկը: 
Թինա Խաչատրյանի համար «Առավոտ լուսո»-ն կլինի յուրատեսակ վերադարձ Հանրային հեռուստաընկերություն: Առաջին ալիքի հավատարիմ հեռուստադիտողները, վստահաբար, Թինային կհիշեն «Բոնուս», «Բաց նախագիծ» ծրագրերից, իսկ այժմ՝ 9 տարի ընդմիջումից հետո, նա եթերում օրվա դրական մեկնարկն է ազդարարելու: «Հանրային հեռուստաընկերությունում ինձ լիարժեք ու ներդաշնակ եմ զգում: Երբեք չեմ պատկերացրել ինձ այլ հեռուստաալիքում աշխատելիս: Երբ բավականին երկար դադարից հետո մոտեցա հեռուստաընկերության շենքին, ներսումս սիրուն, հաճելի ու դրական զգացողություններն իրար միախառնվեցին: Առավելագույն պատասխանատվությամբ եմ վերաբերվում աշխատանքիս ու սիրով սպասում այն րոպեին, երբ հեռուստադիտողներին առաջին անգամ բարի լույս կասեմ»,- ասում է Թինա Խաչատրյանը՝ ուրախությամբ նշելով, որ Էրիկի հետ եթերում աշխատելը հետաքրքիր փորձ կլինի իր համար:  
Իսկ ահա «Առավոտ լուսո»-ի հնաբնակներ Արման Մարգարյանը և Հերմինե Ստեփանյանը անհամբերությամբ սպասում են նոր եթերաշրջանի մեկնարկին:
Արման Մարգարյանի խոսքով՝  ամեն առավոտ դրական լիցքեր և առավելագույն բարձր տրամադրություն եթերից փոխանցելը նույնքան դրական է ազդում նաև իր առօրյայի ու գործունեության վրա. ինչ ցանես, այն էլ կհնձես սկզբունքն է գործում (ծիծաղում է): «Ուրախ եմ, որ մի քանի օրից նորից լինելու եմ եթերում գործընկերներիս հետ: Հուսամ՝ հետաքրքիր թեմաների և ինքնատիպ հյուրերի պակաս չի լինի»,- նշում է Արման Մարգարյանը: 
Հերմինե Ստեփանյանի համար էլ յուրաքանչյուր նոր եթերաշրջանի մեկնարկ տարբերվող է և խորհրդանշում է նորի սկիզբ բոլոր ոլորտներում՝ աշխատանքային, ստեղծագործական, ինչու չէ՝ նաև անձնական: «Սիրում եմ «Առավոտ լուսո»-ն, հետաքրքիր ռիթմը, ուղիղ եթերի պարտադրած էքստրեմալ իրավիճակները: Ուրախ եմ, որ Լիլիթ Մուրադյանն ու Վահե Խանամիրյանը մեր հեռուստադիտողներին նոր ծրագրով են ներկայանալու, իսկ ընկերներ և կոլեգաներ Էրիկին եւ Թինային սիրով ասում եմ՝ բարի գալուստ  «Առավոտ լուսո»,- նշում է Հերմինե Ստեփանյանը: 
«Առավոտ լուսո» ծրագիրը Առաջին ալիքի եթերում կլինի յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09:30-11:45-ը: 
Նոր եթերաշրջանում «Առավոտ լուսո»-ն հագեցած կլինի նոր խորագրերով`  սոցիալական, հայրենագիտական, առողջապահական, մշակութային, կրթական, ժամանցային ու սպորտային: «Առավոտ լուսո»-ի ընթացքում հնարավոր կլինի կապ հաստատել աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների հետ, ներկայացնել հայկական ծեսերն ու պարերը, գյուղական առավոտն ու գյուղացու աշխատանքը: Ծրագիրը հնարավորություն կտա ծանոթանալու մեր կողքին ապրող հերոսների ու  հայրենիքում նոր կյանք գտած սփյուռքահայ հայրենակիցների հետ, ծանոթանալու քաղաքացու իրավունքներին և հետամուտ լինելու դրանց կիրառմանը:
«Առավոտ լուսո»-ի թիմը չի մոռացել նաև ձեր առողջության մասին. «Եթե ցավում է» խորագիրը կրող էջը ձեզ կօգնի անելանելի իրավիճակներում, իսկ «Մթերքի միֆը»՝ վիտամինային սնունդ ընտրելիս:
«Առավոտ լուսո»-ն  անակնկալ է պատրաստել նաև փոքրիկների համար. այսուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր Առաջինի եթերում կլինեն հետաքրքիր, գունագեղ ու ուսուցանող մուլտֆիլմեր:
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության 60-րդ հոբելյանական՝ աշնանային եթերաշրջանի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 12-ին, որով և կազդարարվի ավելի քան մեկ տասնյակ նոր ու թարմ հաղորդումների և հետաքրքիր նախագծերի սկիզբը: Եթերացանցը կազմելիս գլխավոր մոտեցումը հետևյալն է եղել` հանրությանը ներկայացնել այնպիսի նոր հաղորդումներ, որոնք հետաքրքիր և ուսուցողական կլինեն ամենատարբեր տարիքի ու նախասիրությունների տեր մեր հայրենակիցների համար: Զուգահեռաբար կներկայացվեն նաև արդեն սիրված ու հայկական եթերում իրենց կայուն տեղն ունեցող ծրագրեր` նոր մոտեցումներով և թարմ գաղափարներով: 
Դիտումների քանակ592
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • «Հատուկ բաժին» դետեկտիվ հեռուստասերիալը կրկին Հանրայինի եթերում 21:2608 Սեպ, 2016 «Հատուկ բաժին» դետեկտիվ հեռուստասերիալը կրկին Հանրայինի եթերում Հասարակություն
  • Առաջին ալիքի հոբելյանական 60-րդ եթերաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերի 12-ին 17:1205 Սեպ, 2016 Առաջին ալիքի հոբելյանական 60-րդ եթերաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերի 12-ին Հասարակություն
  • «Առավոտ լուսո»-ի լրագրողներն ամփոփում են եթերաշրջանը 09:4629 Հլս, 2016 «Առավոտ լուսո»-ի լրագրողներն ամփոփում են եթերաշրջանը Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ադրբեջանից Հայաստան է առաքվում վառելիքի և պարարտանյութի հերթական խմբաքանակը 11:0909 Մայ, 2026
  • Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի 10:5709 Մայ, 2026
  • Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է օպերային երգչուհի Էլլադա Չախոյանի բեմական գործունեության 45-ամյակին նվիրված միջոցառմանը 10:4409 Մայ, 2026
  • Հարգանքի տուրք մեր բոլոր նահատակներին. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:3709 Մայ, 2026
  • ՀՀ-ին ցանկանում եմ խաղաղություն, որպեսզի հետայսու պատերազմների մասին խոսենք միայն անցյալի համատեքստում. ԱԺ նախագահ 10:2809 Մայ, 2026
  • Երևանի Կարմիր կամրջի տակ քաղաքացիներ են արգելափակվել. օգնության են հասել փրկարարները 10:1309 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզի մի շարք գյուղերում 10:0909 Մայ, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների 09:5709 Մայ, 2026
  • Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 09:4509 Մայ, 2026
  • Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք 09:4409 Մայ, 2026
  • Հրադադար պետք է հաստատվի մայիսի 9-ին, 10-ին և 11-ին․ Զելենսկի 09:2709 Մայ, 2026
  • Մեր պարտքն է արժևորել անցյալի դասերը և ամեն օր նպաստել խաղաղ, անվտանգ և արժանապատիվ ապագայի կերտմանը. ՀՀ նախագահ 09:2609 Մայ, 2026
  • 2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում. Փաշինյան 09:1009 Մայ, 2026
  • Մայիսի 9-ին նվիրված հարգանքի տուրք Հաղթանակի զբոսայգում | ՈՒՂՒՂ 09:0009 Մայ, 2026
  • Տափերավան գյուղում ավտոմեքենան բախվել է պատին․ կա տուժած 08:4809 Մայ, 2026
  • Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում 08:3609 Մայ, 2026
  • Հայաստանը վերահաստատել է հանձնառությունը միգրացիայի համակարգի արդիականացման հարցում 08:1909 Մայ, 2026
  • Մայիսի 9-ի եղանակային կանխատեսումները 01:0809 Մայ, 2026
  • Խնդրանքն անձամբ ես եմ ներկայացրել․ Ռուսաստանն ու Ուկրաինան հրադադարի պայմաններում գերիներ կփոխանակեն․ Թրամփ 00:4609 Մայ, 2026
  • Ոչ թե իշխանափոխություն ենք պահանջում, այլ՝ ընդդիմափոխություն. Արման Բաբաջանյան 00:2709 Մայ, 2026
  • Կիևը պետք է համաձայնի դուրս գալ Դոնբասից. Ուշակով 00:1209 Մայ, 2026
  • Ձերբակալվել են խուլիգանություն կատարած և Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք 00:0109 Մայ, 2026
  • Քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության մայիսի 8-ի հանրահավաքին 23:5108 Մայ, 2026
  • Ռեֆորմիստներն առաջարկում են վերադարձ խորհրդային կրթական համակարգին 23:3808 Մայ, 2026
  • Քանի մարդ է մայիսի 8-ին Էջմիածնում մասնակցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 23:2208 Մայ, 2026
  • Վենետիկի բիենալեի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման արարողությունը 23:1408 Մայ, 2026
  • Մենք առաջարկում ենք հաղթանակ՝ անարյուն, առանց պատերազմի. «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը 23:0008 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» հավաքի վայրից 3 անձ է տեղափոխվել ոստիկանություն 22:4708 Մայ, 2026
  • «Ով կմտածի՝ ՀՀ քաղաքացուն կարող է առնել, քաղաքացու պատին է հագնելու քիթնումռութը». Փաշինյան 22:3008 Մայ, 2026
  • Հարցազրույց Արտակ Սարգսյանի հետ 22:0508 Մայ, 2026
  • «Փոփոխությունների ամիսը սկսվում է հիմա». «Ուժեղ Հայաստանը» քարոզարշավը սկսել է ԱԺ շենքի մոտից 21:5108 Մայ, 2026
  • Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ 21:2908 Մայ, 2026
  • Ապրիլին Հայաստան է այցելել 172,705 զբոսաշրջիկ 21:2108 Մայ, 2026
  • ԵՄ-ն ապացուցել է, որ կարող է հաջողությամբ հաղթահարել մարտահրավերները ու ճգնաժամերը․ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի օրվա կապակցությամբ 21:1108 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Քարոզարշավը պետք է կառուցվի ոչ թե վիրավորանքի, այլ գաղափարների շուրջ. ՀՀ նախագահ 21:0008 Մայ, 2026
  • Մայիս 8-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5508 Մայ, 2026
  • Գողականների անունից սպառնալիքներ, կաշառքի առաջարկներ. «Ուժեղ Հայաստանի» վերաբերյալ նոր ձայնագրություն 20:5008 Մայ, 2026
  • Բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը ավտովթարի զոհ է դարձել 20:4308 Մայ, 2026
  • ԱՄԷ-ն որոշել է դուրս գալ Արաբական պետությունների լիգայից և Իսլամական համագործակցության կազմակերպությունից 20:3308 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.05.2026 20:2308 Մայ, 2026
  • Կապի սպան օպերացիոնալ կամուրջ է Հայաստանի, Եվրոպոլի և ԵՄ անդամ երկրների միջև․ ՆԳ նախարար 20:1508 Մայ, 2026
  • Հանտավիրուսի բռնկումը համավարակի սկիզբ չէ. ԱՀԿ 19:5908 Մայ, 2026
  • Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնելու դեպք 19:5208 Մայ, 2026
  • Մելանոմա. ե՞րբ պետք է մտահոգվել խալի փոփոխությունից 19:4608 Մայ, 2026
  • Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից 19:4108 Մայ, 2026
  • ՄԻՊ-ն ու ՀԾԿՀ նախագահը քննարկել են ջրամատակարարման և էներգամատակարարման ոլորտի խնդիրները 19:3608 Մայ, 2026
  • Մեծ փոփոխությունների շարժիչ ուժը երիտասարդներն են. ՄԻՊ-ը՝ ՇՊՀ-ում 19:3108 Մայ, 2026
  • ՑԱՀԱԼ-ը և «Հըզբոլլահը» հայտնում են փոխադարձ հարվածների մասին 19:2208 Մայ, 2026
  • Ծանրորդ Գագիկ Մկրտչյանը ավարտել է ելույթնը աշխարհի առաջնությունում 19:1608 Մայ, 2026
  • Կայացել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ. Reuters 19:0608 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 8. 2026 19:0308 Մայ, 2026
  • Լուրեր 19:00 | «Ուժեղ Հայաստանին» առնչվող հերթական ձայնագրությունը. կան ձերբակալվածներ 19:0008 Մայ, 2026
  • Գետերի վարարումների ռիսկ կա 18:5008 Մայ, 2026
  • Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն 18:2708 Մայ, 2026
  • ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա 18:1008 Մայ, 2026
  • Հրապարակվել է COP17-ի նախնական օրակարգը 18:0308 Մայ, 2026
  • Աթլետիկայի համաշխարհային ասոցիացիան հրաժարվել է ընդունել ՄՕԿ-ի առաջարկը 18:0008 Մայ, 2026
  • «Աշխարհի հնչյունները. Հայաստան» խորագրով համերգ՝ Սալոնիկում 17:4208 Մայ, 2026
  • ՀԱԱՀ ուսանողը յոգուրտի նոր բաղադրատոմս է առաջարկում 17:2108 Մայ, 2026
  • Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 17:1608 Մայ, 2026
  • Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ 5 տուժած հոսպիտալացվել է 17:1208 Մայ, 2026
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին 17:1008 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Դրսից հոսող ապօրինի փողերից մինչև ընտրակաշառք. ինչ խնդիրներ կլուծի ԵՄ առաքելությունը 17:0008 Մայ, 2026
  • Քաղաքական մրցակցությունը կարող է լինել սուր, բայց երբեք չպետք է կորցնի բարեկրթության սահմանները. ՀՀ նախագահ 16:5908 Մայ, 2026
  • Թրամփը ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգել է մինչև հուլիսի 4-ը 16:5808 Մայ, 2026
  • Քարոզարշավն այսօր պաշտոնապես մեկնարկել է 16:5408 Մայ, 2026
  • ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ 16:4508 Մայ, 2026
  • 2026-ի ընտրություններից 30 օր առաջ ընտրողների թիվը Հայաստանում կազմել է 2 մլն 482 հազար 872 16:4408 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազի տեղակալը մասնակցել է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումին. բարձր է գնահատվել Եվրաջասթի հետ ՀՀ-ի համագործակցությունը 16:2708 Մայ, 2026
  • Գագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ 16:0508 Մայ, 2026
  • «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել 16:0208 Մայ, 2026
  • Իրանական և ամերիկյան ուժերը փոխադարձ հարվածներ են հասցրել 15:3408 Մայ, 2026
  • Wildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքները 15:2008 Մայ, 2026
  • Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին 15:0308 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Վեդիի աղմկահարույց դեպքից հետո հրաժարական՝ սեփական դիմումի համաձայն 15:0008 Մայ, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք 14:5508 Մայ, 2026
  • Արարատի մարզի դատախազը հրաժարական է տվել 14:4808 Մայ, 2026
  • Վաշինգտոնում նշել են հայերի ներդրումն ԱՄՆ 250-ամյա անկախության մեջ 14:4008 Մայ, 2026
  • ՄՕԿ-ում առաջարկ է հնչել՝ վերացնելու սպորտային պատժամիջոցները Բելառուսի համար 14:3008 Մայ, 2026
  • Հայկական մշակույթն ավելի ճանաչելի կդառնա Եվրոպայում. ՀՀ-ԵՄ երկխոսություն 14:1408 Մայ, 2026
  • «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը 2026-ի հունվար-մարտին 5 մլրդ 439 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:0408 Մայ, 2026
  • Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով 13:4908 Մայ, 2026
  • Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆ 13:3308 Մայ, 2026
  • ԱՄՆ-Իրան հրադադարը դեռևս ուժի մեջ է Հորմուզի նեղուցում փոխհրաձգությունից հետո. Թրամփ 13:2108 Մայ, 2026
  • Հայաստան-ԵՄ մշակութային համագործակցության նոր փուլ․ քննարկվում են Հայաստանի ստեղծարար ոլորտի առաջնային ուղղությունները 13:1008 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Վոլոդիմիր Զելենսկին խորհուրդ չի տվել օտարերկրյա առաջնորդներին մայիսի 9-ին այցելել Մոսկվա 13:0008 Մայ, 2026
  • Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը 12:5808 Մայ, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել է 8 հետախուզվող 12:4708 Մայ, 2026
  • Դիլիջանում կասեցվել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկացված գազի վաճառքով զբաղվող լցակայանի շահագործումը 12:3608 Մայ, 2026
  • Իրանը 40 հարցից բաղկացած «հայտարարագիր» է կազմել Հորմուզի նեղուցով անցնելու համար. CNN 12:2608 Մայ, 2026
  • Հյուսիս-հարավ միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում իրականացվում են ջրահեռացման և ջրամեկուսացման աշխատանքներ 12:1808 Մայ, 2026
  • ՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր 12:0908 Մայ, 2026
  • Հայաստանը կդառնա տարածաշրջանային լոգիստիկ հանգույց․ մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը 11:5708 Մայ, 2026
  • Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում են 11:4908 Մայ, 2026
  • ՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո 11:4208 Մայ, 2026
  • Խուզարկություններ են կատարվում «Ուժեղ Հայաստան»-ի Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակում 11:3608 Մայ, 2026
  • Ծանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից 11:3008 Մայ, 2026
  • Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետները 11:2008 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի շրջանակներում 11:1908 Մայ, 2026
  • «Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է 11:0408 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015