Գլխավոր կասկածյալը ավտոմեքենայի տիրոջ 19-ամյա աղջիկն է:
Կանայք Ֆրանսիայի ոստիկանության տեսադաշտում էին հայտնվել մայրաքաղաքի կենտրոնում գազի բալոններով բեռնված ավտոմեքենայի հայտնաբերման գործով: Գլխավոր կասկածյալը ավտոմեքենայի տիրոջ 19-ամյա աղջիկն է: Քննիչները պարզել են, որ նա անդամագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Ոստիկանության տվյալներով, աղջիկը երկու ընկերուհիների հետ ծրագրել էր ահաբեկչական հարձակում իրականացնել Փարիզի Լիոնյան կայարանում: