Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ: