Ադրբեջանի առաջխաղացումը չի գերազանցել 300 մետրը: Այս պահին մենք ունեն 5 կորցրած դիրք հարավային ուղղությամբ և 3-ը՝ հյուսիսային:
Ստեփանակերտում կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ պաշտպանության բանակի գնդապետ Վիկտոր Առուստամյանը հայտնել է, որ հայկական կողմը 20 զոհ և 72 վիրավոր ունի: 26 զինծառայողներ էլ համարվում են անհետ կորած: Գնդապետը նաև նշել է, որ հայկական կողմը կորցրել է 7 տանկ:
«Ադրբեջանի առաջխաղացումը չի գերազանցել 300 մետրը: Այս պահին մենք ունեն 5 կորցրած դիրք հարավային ուղղությամբ և 3-ը՝ հյուսիսային», - ասել է նա: