Սիրիայի բոլոր նահանգներում, անջատվել է էներգամատակարարումը:
Սիրիայի բոլոր նահանգներում, անջատվել է էներգամատակարարումը: Երկրի էներգետիկայի նախարարությունից հայտնել են, որ հոսանքի հանկարծակի խափանման պատճառները ճշտվում են և աշխատանքներ են տարվում առաջիկա ժամերին իրավիճակը շտկելու համար:
Պարզվել է Ստամբուլի ոստիկանության բաժանմունքի վրա հարձակում կատարած երկու կանանց ինքնությունը: Ըստ թուրքական ոստիկանության, նրանք Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատի անդամներ էին:
Մոսկվայում 4-ամյա երեխայի սպանության մեջ կասկածվող ուզբեկուհու հայրը ներողություն է խնդրել դստեր արարքի համար: Նա բացահայտել է մանրամասներ Գյուլչեհրա Բոբոկուլովայի առողջական վիճակի մասին: Պարզվել է, որ մարդասպանը 2002 թվականին բուժվել է հոգեբուժարանում:
Մանրամասները՝ տեսանյութում