Ուսանողական նստարանին նոր-նոր հրաժեշտ տված Աննայի օրերը դատարկ կլինեին, եթե ստեղծագործական պրպտումները չհասցնեին նրան մոմերի թագավորություն:
Ուսանողական նստարանին նոր-նոր հրաժեշտ տված Աննայի օրերը դատարկ կլինեին, եթե ստեղծագործական պրպտումները չհասցնեին նրան մոմերի թագավորություն: Նուրբ, ծաղկազարդ, իրար չկրկնող նախշերով պատկերները, որ ստանում է փափուկ այդ նյութից, տևական ու դժվար ճանապարհ են անցնում փոքրիկ բնակարանի արհեստանոց դարձած անկյունում:
Սկզբում հեշտ չի եղել. նյութը, որ ձեռք էր բերում տեղական շուկայից, ցանկալի արդյունք չէր ապահովում: Հիմա օգտվում է եվրոպական շուկայից: Պարաֆինը, որ ստանում է Գերմանիայից, երկարատև մշակումից հետո նրա կանացի ձեռքերի տակ հոտավետ ու տրամադրություն ստեղծող զարդապատկերների վերածվում:
Մանրամասները՝ տեսանյութում