Անկարան նյարդային ցնցումների մեջ է: Երբեմնի բարեկամ Ռուսաստանի հետ լարվածությունը դեռ չհարթած, այժմ էլ դիվանագիտական սկանդալի մեջ է հայտնվել մերձավոր դաշնակից ԱՄՆ-ի հետ: Ամեն ինչ սկսվեց սիրիական քրդերի մասին ամերիկյան պետքարտուղարության հայտարարությունից, որ Վաշինգտոնը սիրիական քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցությունը ահաբեկչական կազմակերպություն չի ճանաչում: Ավելին, Սպիտակ տունն այդ քրդերին համարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ արդյունավետ պայքարող մարտիկներ: Մինչդեռ, Թուրքիայում քրդական այդ կուսակցությունը՝ որպես Սիրիայում գործող Քուրդիստանի բանվորական կուսակցության ռազմականացված թև, ներառվել է սև ցուցակում:
Մանրամասները՝ տեսանյութում