• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին Այլ հայացք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին 15:48
Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին «Արձագանք» ստուդիայի երգիչների «օդերը փակել». Բայաթյան Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին... 20:52
Օրակարգում «Ուկրաինայում պատերազմն ավարտելու կոչերն են» Օրակարգում «Ուկրաինայում պատերազմն ավարտելու... 19:41
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերի 7-ին
Հասարակություն
14:1804 Սեպ, 2015

Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերի 7-ին

Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 7-ին, որով եւ կազդարարվի մի շարք նոր ու թարմ հաղորդումների եւ հետաքրքիր նախագծերի սկիզբը:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 7-ին, որով եւ կազդարարվի մի շարք նոր ու թարմ հաղորդումների եւ հետաքրքիր նախագծերի սկիզբը: Հավատարիմ մնալով իր ավանդույթներին՝ Առաջին ալիքն իր հեռուստադիտողներին կշարունակի ներկայացնել կրթական-մշակութային, ժամանցային, հասարակական-ճանաչողական, սոցիալական, հայրենասիրական հաղորդումներ, նոր գեղարվեստական ֆիլմեր, հետաքրքրական վավերագրական ֆիլմաշարեր:

Մելոմանների համար

Առաջին ալիքն իր նոր եթերաշրջանում հեռուստադիտողների դատին կհանձնի միջազգային ամենասիրված երաժշտական, ժամանցային նախագծերից մեկը` «Գուշակիր մեղեդին», որը կվարի հաղորդավար Ավետ Բարսեղյանը: Հաղորդման հյուրերը կլինեն հասարակական-քաղաքական, մշակութային եւ շոու-բիզնեսի այն ներկայացուցիչները, ովքեր մելոման են, սիրում են տարբեր ոճերի երաժշտություն: Հենց նրանք կմրցեն եւ իրենց երաժշտական գիտելիքները կփոխանցեն Հանրայինի հեռուստադիտողներին: Նախագիծը եթեր կհեռարձակվի երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 20:25-ին:

Երաժշտասեր հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու նաեւ հայկական հեռուստաեթերի երկարակյաց եւ սիրված հաղորդումները՝ «Երգ երգոց»-ն ու «Երաժշտական փոստարկղ»-ը:

Մանուկների համար

Առաջին ալիքի նոր եթերացանցը կազմելիս առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մանուկների եւ դպրոցահասակ երեխաների համար նախատեսված հաղորդումների ընտրությանը:Դրանք առաջին հերթին կունենան կրթական եւ ճանաչողական նշանակություն, ինչպես նաեւ կնպաստեն երեխաների հետաքրքրասիրության, մտահորիզոնի ընդլայնմանը, սեփական ձեռքերով որեւէ բան պատրաստելու ցանկության առաջացմանը:

«Հայաստանը մենք ենք» մանկական հաղորդումը կվարեն փոքրիկ հաղորդավարներ Լիլիթ Թոխատյանը եւ Արեգ Գալոյանը, ովքեր հեռուստադիտող երեխաներին կծանոթացնեն Հայաստանի, նրա տեսարժան վայրերի եւ իրենց մարզաբնակ հասակակիցների հետ: Յուրաքանչյուր շաբաթ  հաղորդավարներն այցելելու են Հայաստանի որեւէ մարզ կամ գյուղ, ներկայացնելու են տվյալ վայրի գեղեցիկ բնությունն ու պատմամշակութային- ճարտարապետական հետաքրքրիր կոթողները, տվյալ տեղանքի կոլորիտը, համն ու բույրը, ինչպես նաեւ իրենց հասակակիցներին: Հաղորդումը եթեր կհեռարձակվի յուրաքանչյուր կիրակի՝ ժամը 15:50-ին:

Մյուս մանկական հաղորդումը՝ «Ինչուների մոլորակ»-ը, կօգնի բոլոր բալիկներին գտնել իրենց ինչուների պատասխանները. նույնիսկ այնպիսի հարցերի, որոնց մասին չեն էլ մտածել: Գունեղ, բարի, ուրախ եւ ստեղծագործ մոլորակում հմուտ ձեռքեր ունեցող հաղորդավարներ «Մանկական եվրատեսիլ- 2014»-ի հայաստանյան պատվիրակ Բեթթին եւ Աղասին կպատրաստեն զարմանալի իրեր ու սքանչելի խաղալիքներ, որոնք շատ հարմար են տանը սարքելու համար: Հաղորդման շրջանակներում կցուցադրվի նաեւ «Ֆիքսիկներ» հետաքրքիր եւ զվարճալի մուլտֆիլմը, որը կօգնի դառնալ ավելի բանիմաց: Ծրագիրը եթեր կհեռարձակվի յուրաքանչյուր երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 15:55-ին:

Երեխաների համար Առաջին ալիքը հայերեն կրկնօրինակմամբ կներկայացնի նաեւ Walt Disney ընկերության արտադրության «Ջեյքը եւ Չկաստանի ծովահենները» մուլտսերիալը, ինչպես նաեւ բոլորի կողմից շատ սիրված եւ մեծ ճանաչում ունեցող «Ինչպես վարժեցնել հրեշին», «Քունգ Ֆու Պանդան», «Մադագասկար», «Մադագասկար- փախուստ դեպի Աֆրիկա», «Մադագասկար. Փնտրվում են ողջ Եվրոպայում»,  «Շռեկ», «Հովսեփ. երազների թագավորը»  եւ այլ մուլտֆիլմեր:

Հետաքրքիր ժամանցի եւ կինոսերների համար

Ֆիլմաշարարի սիրահարների համար Առաջին ալիքը կներկայացնի միանգամից մի քանի նախագծեր: «Ընտանյոք հանդերձ» նոր սիտկոմի իրադարձությունները կծավալվեն երեւանաբնակ Սանայանների ընտանիքի շուրջը: Ընտանիքի միակ տղամարդը` Դավիթը, դեռ ամուսնացած չէ եւ այդ հանգամանքը հանգիստ չի տալիս նրա մայրիկին եւ մորաքրոջը: Հենց այս հիմնական սյուժետային հիմքի վրա էլ կզարգանան իրադարձությունները՝ զուգահեռաբար բացահայտելով եւ ներկայացնելով տարատեսակ ներանձնային հարաբերություններ: Այդ ամենը համեմված կլինի նուրբ հումորով եւ դրական տրամադրությամբ: Սիտկոմում նկարահանվել են սիրված դերասաններ Լեւոն Հարությունյանը, Լալա Մնացականյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Լուիզա Ներսիսյանը, Սամվել Թոփալյանը, Թամարա Գեւորգյանը և այլն: Սիտկոմի ռեժիսորն է Հրաչյա Զաքարյանը:

Իսկ ահա մյուս ֆիլմաշարը՝ «Հատուկ բաժին»-ը, արդեն դետեկտիվի սիրահարների համար է: Այս բազմասերիանոց հեռուստաֆիլմի գործող անձինք ոստիկանության համակարգում ստեղծված օպերատիվ-քրեագիտական հատուկ բաժնի աշխատակիցներն են, իսկ սյուժեի հիմքում` առավել բարդ, ծանրագույն եւ հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունները: Ֆիլմաշարը պատրաստվում է ՀՀ ոստիկանության հետ համատեղ, ռեժիսոր՝ Էդգար Բաղդասարյան:

Նոր եթերաշրջանում ֆիլմասեր հեռուստադիտողները Հանրայինի եթերում հնարավորություն կունենան դիտելու ‘’Universal studios’’, ‘’Paramount Pictures’’, ‘’Walt Disney’’, ‘’Metro-Goldwyn-Mayer’’, ‘’Miramax’’ համաշխարհային կինոարտադրող ընկերությունների նոր եւ լավագույն ֆիլմերը՝ «Նախաճաշ Թիֆանիի մոտ», «Ֆորեսթ Գամփ», «Լարա Քրոֆթ. Դամբարաններ կողոպտողը», «Փրկել շարքային Ռայանին», «Վանիլային երկինք», «Քրիստոսի չարչարանքները» եւ այլն: Հանրայինի նոր եթերացանցում տեղ են գտել նաեւ ուսուցողական վավերագրական այնպիսի ֆիլմաշարեր եւ ֆիլմեր՝ ինչպիսիք են «Կլոդ Մոնե», «Կեսարը», «Մոցարտ», «Գեթսբի», «Պիկասո», «Վիկտոր Հյուգո», «Մարիա Կալլաս» եւ այլն:

Մշակութային, հասարակական, ճանաչողական, կրթական

Այս նոր եթերաշրջանում եւս Հանրայինի ուշադրության կենտրոնում կշարունակեն լինել մշակութային, կրթական եւ հասարակական հաղորդումները: Ստեփան Զաքարյանը «Հայաստանի առեղծվածներ» հաղորդման երրորդ եթերաշրջանում կշարունակի գտնել, բացահայտել եւ անդրադառնալ նոր ու հետաքրքրական պատմություններին եւ վայրերին:

Նոր եթերաշրջանում Առաջին ալիքի հաղորդավարներ Գոհար Գասպարյանը կօգնի ճանաչել «Հայաստանի համը», իսկ Աննա Ավանեսյանը՝ բացահայտել օվկիանոսից այն կողմ ապրող մեր հայրենակիցների ապրումներն ու ճակատագրերը:

Արեւիկ Ուդումյանն ու Կարինե Խոդիկյանը «Մեր մեջ ասած» ծրագրերի շրջանակներում կշարունակեն գտնել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները եւ ամենահետաքրքիր պատմությունները ներկայացնել ի լուր աշխարհի:

Արթուր Բախտամյանն էլ կշարունակի անդրադառնալ այն «Չակերտներ»-ին, որոնք դեռեւս չեն բացվել, հարցերի, որոնք դեռ չեն ստացել իրենց պատասխանները:

Իսկ ահա Հանրային հեռուստաընկերության ամենաբանիմաց մայրիկ Մերի Ներսիսյանը կշարունակի «Մայրիկների ակումբ»-ում անդրադառնալ ամենաբարի նորություններին եւ ամենաօգտակար խորհուրդները տալ կանանց եւ ապագա մայրիկներին:

Սոցիալական խնդիրներին հետամուտ

Նոր եթերաշրջանում եւս «Առաջին տաղավար»-ում կքննարկվեն սոցիալական եւ հասարակական բնույթի ամենատարբեր հարցերը: Տիգրան Դանիելյանը՝ «Բարդ երկուշաբթի», Աելիտա Չիլինգարյանը եւ Սոնա Աբրահամյանը՝ «Մասնագիտությունը՝ լրագրող», Կարեն Գիլոյանը՝  «Խաղից դուրս» եւ Էրիկ Անթառանյանը՝  «Ազատ գոտի» հաղորդաշարերում կբարձրաձայնեն ամենատարբեր ոլորտներում առկա խնդիրների մասին` հնարավորության սահմաններում փորձելով լուծումներ առաջարկել:    

Այսքանն անելիքների մի մասն է միայն, առաջիկայում նոր ծրագրեր եւ նախագծեր են սպասվում Առաջին ալիքի եթերում:

Դիտումների քանակ1744
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականը 17:1306 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 6-7-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում 17:0706 Սեպ, 2026
  • Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը 16:5206 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով 14:4006 Սեպ, 2026
  • Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 13:2906 Սեպ, 2026
  • Բազմաբնակարան շենքում կանխվել է հրդեհի տարածումը. hոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 3 քաղաքացու 12:5606 Սեպ, 2026
  • Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ 12:0706 Սեպ, 2026
  • Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը 11:1706 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզում 10:0106 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գավառում 09:5006 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0806 Սեպ, 2026
  • Արվեստագետի և արվեստասերի հանդիպում՝ թվային միջավայրում 00:5706 Սեպ, 2026
  • Մարիաննա Գևորգյանը՝ միջազգային մրցույթի հաղթող 00:2706 Սեպ, 2026
  • Կիևը և Մոսկվան 3 օրով կդադարեն միմյանց ուղղված հարվածները 00:0906 Սեպ, 2026
  • Լակտոզային անտանելիություն. ախտանիշներն ու բուժումը 23:4805 Սեպ, 2026
  • «Նորք» և «Հաղթանակ» խնամքի շուրջօրյա կենտրոնները կմիավորվեն 23:1805 Սեպ, 2026
  • Tour of Armenia միջազգային հեծանվավազք մրցաշարին կմասնակցի պրոֆեսիոնալ 16 թիմ՝ հաղթահարելով 587 կմ 22:5405 Սեպ, 2026
  • Աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվը 2024-ին հասել է ռեկորդային՝ 331 միլիոնի. զեկույց 22:1605 Սեպ, 2026
  • Հայաստանի բնապահպանական խնդիրներն ու COP 17 համաժողովը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5005 Սեպ, 2026
  • Մարիա Ազիզյանը հաղթել է ITF-ի J60 պատանեկան մրցաշարում 21:4405 Սեպ, 2026
  • Առաջարկվում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները․ ԱՆ 21:2005 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ուժ, արագություն՝ եղնիկը Tour of Armenia միջազգային հեծանվավազքի խորհրդանիշ 21:0005 Սեպ, 2026
  • Սերբիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ալեքսանդր Վուչիչը կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու 20:5805 Սեպ, 2026
  • Հասմիկ Սևոյանի աբստրակտ կտավները 20:4905 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 20:4105 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է երեք օրով դադարեցնել Մոսկվային հարվածները 20:2805 Սեպ, 2026
  • Նոր շունչ՝ Թումանյանի թանգարանին 20:1905 Սեպ, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի 20:0805 Սեպ, 2026
  • ԱՄՆ նախագահի բանագնացները Մոսկվայում են 19:5905 Սեպ, 2026
  • «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 808 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:4605 Սեպ, 2026
  • Պակիստանի խորհրդարանը Ասիմ Մունիրին աննախադեպ լիազորություններ է շնորհել 19:3605 Սեպ, 2026
  • Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշը 19:1805 Սեպ, 2026
  • Գազան չի վերականգնվի՝ առանց ապառազմականացման. Նեթանյահու 18:4205 Սեպ, 2026
  • Այդ մասին դեռ վաղ է հետևություններ անել. վարչապետը՝ 2018-ի թավշյա հեղափոխության մասին 18:2605 Սեպ, 2026
  • Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները 17:5305 Սեպ, 2026
  • Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա 17:2705 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջները 17:1705 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՀ-ին էլի հեղափոխություն է պետք.վարչապետը՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 17:0005 Սեպ, 2026
  • Լիբանանի հարավին իսրայելական բանակի հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ 16:5605 Սեպ, 2026
  • Էջմիածինը մեծ շինհրապարակ է դարձել. զուգահեռաբար բազում ծրագրեր են իրականացվում 16:4405 Սեպ, 2026
  • Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին 16:2305 Սեպ, 2026
  • Թրամփի բանակցողները կմեկնեն Մոսկվա և Կիև 16:1205 Սեպ, 2026
  • Աղավնատունը՝ խնամված ու մաքուր համայնքի լավագույն օրինակ 15:5105 Սեպ, 2026
  • Նեպալում հզոր սողանքի և ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1 344-ի 15:3705 Սեպ, 2026
  • Սեռական հետապնդումից մինչև տվյալների գողություն ու շանտաժ՝ օնլայն խաղերն անվտանգ չեն. ում դիմել 15:1405 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:5705 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով 14:4605 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 14:3005 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 14:2705 Սեպ, 2026
  • Ճիշտ չէ գործատուին պարտադրել վճարել աշխատողի առողջության համար. ՀԳՀՄ նախագահ 14:1405 Սեպ, 2026
  • Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ը առաջիկայում կարող է կրկին հարվածել Իրանի տարածքին 13:5205 Սեպ, 2026
  • Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած 13:3105 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը պետք է հաշվի առնի գետնին ստեղծված իրավիճակը. Ռյաբկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին 13:2105 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը ԿԶԵՀ-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հյուսիս-հարավի 4-րդ տրանշի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերին առնչվող հարցեր 13:0105 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 |Ովքեր են վճարելու 200 000 դրամից քիչ ստացողի առողջության ապահովագրության համար.նախագիծ 13:0005 Սեպ, 2026
  • Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն 12:5805 Սեպ, 2026
  • Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը 12:4905 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ 12:4005 Սեպ, 2026
  • Ուիթքոֆը և Քուշները Կիևում կլինեն սեպտեմբերի 6-ին. Զելենսկի 12:2705 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի երեք վարչական շրջաններում 12:1305 Սեպ, 2026
  • Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կանխել են վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ 12:0605 Սեպ, 2026
  • Թրամփը հաստատել է, որ իր բանագնացները կմեկնեն Մոսկվա և Կիև 11:4805 Սեպ, 2026
  • Դեսպան Մարգարյանը և Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3205 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում 11:2705 Սեպ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը 11:2105 Սեպ, 2026
  • Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը 11:1605 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում 11:0605 Սեպ, 2026
  • Դրվագներ ՀՀ բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից 10:4805 Սեպ, 2026
  • Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու բարձր պարունակություն է գրանցվել 09:5105 Սեպ, 2026
  • Ազատանի մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ 09:2805 Սեպ, 2026
  • Երևանում օդի որակը․ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:0405 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է 08:4205 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1505 Սեպ, 2026
  • Քաղաքը կարդում է. Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 01:0305 Սեպ, 2026
  • Պետությունն անվճար փորձաքննության է ենթարկում գյուղնշանակության հողերը 00:3605 Սեպ, 2026
  • Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հրավիրում է «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026 / Village International de la Gastronomie 2026»՝ բացահայտելու հայկական խոհանոցի և մշակույթի հարուստ ժառանգությունը 00:1105 Սեպ, 2026
  • Գնումները խրախուսող նոր որոշում. ինչ է փոխվում ԱԱՀ վերադարձի կարգում 23:3904 Սեպ, 2026
  • Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը՝ Tour of Armenia-ն 23:2004 Սեպ, 2026
  • Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով 23:0004 Սեպ, 2026
  • Պետությունը գնահատում է փրկարարի աշխատանքը. ՆԳ նախարար 22:4804 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովին 22:3904 Սեպ, 2026
  • Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում ԱԱԾ շենքին 22:2504 Սեպ, 2026
  • Արման Պողոսյանն ու Ավագ Ավանեսյանն ազատվել են պաշտոններից 22:1104 Սեպ, 2026
  • Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:0404 Սեպ, 2026
  • Ջրային կոմիտեն կվերակազմակերպվի և կանցնի կառավարության ուղղակի ենթակայությանը 21:5104 Սեպ, 2026
  • ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում 21:3204 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայկական 300-ից ավելի ապրանք՝ առանց մաքսատուրքի․ ինչ է փոխվում ԵՄ շուկայում 21:0004 Սեպ, 2026
  • Թրամփի բանագնացներն այս շաբաթավերջին կայցելեն Մոսկվա և Կիև. Axios 20:4204 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3504 Սեպ, 2026
  • Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի ԱԾ ղեկավար Պոկլադի գրասենյակին 20:2804 Սեպ, 2026
  • Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է երկրի օդային տարածքի անապահովության վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունը 20:2304 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 4. 2026 20:1804 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը և Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալն առանձնանշել են համագործակցության հեռանկարային ոլորտները 20:1304 Սեպ, 2026
  • Կուբան մեղմացնում է օտարերկրացիների համար բիզնեսի պայմանները 20:0904 Սեպ, 2026
  • ԱՄԷ շուկան բաց է հայկական ձկնամթերքի համար. արտահանման ծավալը շեշտակի աճել է 20:0304 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.09.2026 19:5704 Սեպ, 2026
  • ԵՄ-ն միացել է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման արշավին 19:5104 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը 19:4204 Սեպ, 2026
  • ՌԴ-ում փակվող դռների փոխարեն ԵՄ-ն կանաչ լույս է վառում հայկական արտադրանքի առաջ 19:3604 Սեպ, 2026
  • Օմանը հրաժարվել է Իրանի հետ վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար. The New York Post 19:3004 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015