Նպատակն էր զինվորներին պատմությանն ու պատմամշակութային արժեքներին ծանոթացնելը:
Կրթության եւ գիտության ու Պաշտպանության նախարարությունները Սարդարապատի հուշահալիրում նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն էին կազմակերպել: Նպատակն էր զինվորներին նաեւ պատմությանն ու պատմամշակութային արժեքներին ծանոթացնելը:
Հանրապետության տարբեր մարզերից Սարդարապատում երդում տված 220 զինծառայողներից շատերը խոստովանել են, որ առաջին անգամ են լինում հուշահամալիրում:
Հուզված էին նաեւ երդման արարողության ներկա զինվորների հարազատները: Որդիներին զինվորական համազգեստով տեսնելը նոր զգացողություն էր:
Մանրամասները՝ տեսանյութում