Եղած ցորենը ալյուր դարձնելու համար գյուղացիները ստիպված են հերթ կանգնել:
Օձունում հացահատկի բերքահավաքը չի ավարտվել. դաշտերում դեռ ցորեն կա: Բայց ամբողջ ցորենը մարդիկ չեն հասցնում աղալ: Պատճառն այն է, որ ալրաղացը տեւական ժամանակ պարապուրդի էր մատնված եւ միայն վերջերս է վերսկսել աշխատանքը:
Թումանյանի տարածաշրջանում արդեն 660 հեկտարի վրա բերքահավաք է կատարվել: Ռեկորդային բերք է ստացվում հատկապես պետական աջակցությամբ ֆերմերներին տրամադրված ցորենի էլիտար սերմացուի ցանքսերից:
Եղած ցորենը ալյուր դարձնելու համար գյուղացիները ստիպված են հերթ կանգնել: Օձունցիները գյուղի մի շարք, այդ թվում այս խնդրի լուծումը կապում են Ստեփանավան-Ալավերդի մայրուղու վերակառուցման հետ:
Ճանապարհի վերակառուցումից հետո կավելանա նաեւ մշակվող հողերի քանակը: Դրանք մայրուղու երկարությամբ ձգվում են շուրջ տասը կմ:
Մանրամասները՝ տեսանյութում