Երբ առողջական խնդիրները Մարիամ Թումանյանին բերեցին Դիլիջան, Աղստև գետի ափին նրա համար կառուցված ամառանոցը դարձավ Հայոց Ցեղասպանությունից փրկվածների ապաստան:
Մարիամ Թումանյանի մասին Դիլիջանում լեգենդներ են հյուսվել, նրա կյանքն ու գործունեությունը արտացոլված է 130-ամյա այն տանը, որտեղ ապրել է իշխանուհին:
Գետափնյա 1 հասցեում գտնվող ինքնատիպ շինությունը Դիլիջանի 19-րդ դարավերջի պատմության խոսուն վկան է: Տան առաջին բնակիչը և տիրուհին մշակութային-հասարակական գործիչ և բարերար Մարիամ Թումանյանն էր: Նրա անունը Դիլիջանում առանձին ակնածանքով է արտասանվում:
Արցախյան մելիքների տոհմից սերող, ծնունդով շուշեցի Մարիամ Դոլուխանյանը, ամուսնացած վրացահայ գրականագետ Գեորգի Թումանովի հետ, թիֆլիսահայ մշակութային կյանքում աչքի էր ընկնում իր հասարակական գործունեությամբ: Երբ առողջական խնդիրները Մարիամ Թումանյանին բերեցին Դիլիջան, Աղստև գետի ափին նրա համար կառուցված ամառանոցը դարձավ Հայոց Ցեղասպանությունից փրկվածների ապաստան:
Մանրամասները` տեսանյութում