Որդեկորույս մայրը, որի միակ սփոփանքը Եռաբլուր այցելելն ու կորցրած որդու հետ զրուցելն էր՝ նրան վերագտնելու հույսի մի շող է տեսնում։
Մեկ տարի առաջ հուլիսի վերջին օրը, ադրբեջանցիների հերթական դիվերսիոն խմբի ոչնչացման ընթացքում հայկական կողմը երկու զոհ ունեցավ՝ Արարատ Խանոյանը և Ազատ Ասոյանը: Նախօրեին, հերոսաբար զոհված Ազատը եղբայր ունեցավ: Լույս աշխարհ եկավ Նարեկ Ասոյանը, ում ծնունդն առաջինը շնորհավորել է հանրապետության Առաջին տիկինը: Այս պատմությունը սովորական պատմություն չէ: Այն ծայրահեղ խորհրդավոր է, հուզիչ, միգուցե անգամ անհավատալի: Սա այն եզակի դեպքերից մեկն է, երբ սնահավատ չլինելով հանդերձ, սկսում ես հավատալ գերբնական երևույթների ու համոզվում, որ հրաշքներ իսկապես լինում են:
Այս փոքրիկի ծնունդին շատերն էին սպասում. նրա ծնունդը պետք է նոր կյանքի կամ գուցե պարզապես ապրելու իմաստ ու կորցրածը վերագտնելու հույս դառնար: Այս փոքրիկի ծնունդին նրանք սպասում էին՝ ինչպես Ազատի վերադարձին։ Որդեկորույս մայրը, որի միակ սփոփանքը Եռաբլուր այցելելն ու կորցրած որդու հետ զրուցելն էր՝ նրան վերագտնելու հույսի մի շող է տեսնում։
Մանրամասները՝ տեսանյութում