Աշխատանքները կատարվում են պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին:
Գավառի Լեւոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը շուտով նոր, հարմարավետ եւ ժամանակակից չափանիշներին համապատասխան շենք կունենա:
Քաղաքի կենտրոնական հրապարակում՝ թատրոնի հին շենքի 1200 քմ քանդված տարածքում, օր օրի ավելանում են նոր շենքի շինարարության ծավալները: Աշխատանքները կատարվում են պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին:
Գավառի դրամատիկականը տարածաշրջանի առաջնակարգ մշակութային օջախներից է: Հնաբնակ եւ երիտասարդ դերասանները նոր բեմում կերպարներ կերտելու հնարավորություն կունենան արդեն 2016-ին:
Մանրամասները՝ տեսանյութում