Հյուպատոսության խորհրդական Արման Աղաջանյանի խոսքով՝ դիմողների մեջ քիչ չեն հայրենիք վերադառնալ ցանկացողները:
Վոլգոգրադում ու նաեւ մարզում բնակվող Հայաստանի մի քանի հարյուր քաղաքացի հնարավորությունը ստացան տեղում օգտվել հյուպատոսական ծառայություններից: Ռուսաստանի Հարավային Դաշնային շրջանում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը պարբերաբար արտագնա ընդունելություններ է կազմակերպում այն քաղաքացիների համար, ովքեր ի վիճակի չեն հասնել Դոնի Ռոստով:
Հյուպատոսության խորհրդական Արման Աղաջանյանի խոսքով՝ դիմողների մեջ քիչ չեն հայրենիք վերադառնալ ցանկացողները: Հայկական հյուպատոսություն դիմած երիտասարդներից շատերը ցանկություն են հայտնել վերադառնալ՝ համալրելու Հայկական բանակի շարքերը: Վոլգոգրադից հետո հյուպատոսության աշխատակիցների հաջորդ կանգառները կլինեն Ստավրոպոլը, Կիսլովոդսկն ու Վլադիկավկազը:
Մանրամասները՝ տեսանյութում