Գրականության՝ մասնավորապես պոեզիայի հանդեպ սերը հիմնականում ծնվում է դպրոցական տարիքից:
Գրականության՝ մասնավորապես պոեզիայի հանդեպ սերը հիմնականում ծնվում է դպրոցական տարիքից: Գրողին կամ գրական որևէ ստեղծագործություն սիրելու կամ չսիրելու հիմնական «մեղավորներն» էլ դառնում են ուսուցիչները:
Հետեւաբար, որքան հետաքրքիր ու մատչելի է աշակերտին մատուցվում այս կամ այն ստեղծագործությունը, այնքան ավելի լավ է պատանին ինքն իր համար բացահայտում պոեզիայի աշխարհը:
Գրեթե 4 տասնամյակ հայոց լեզու եւ գրականություն դասավանդող Ֆենյա Գառնիկյանը համոզված է՝ ընթերցասեր են բոլոր սերունդները, պարզապես հետաքրքրությունների շրջանակներն են փոխվում: Տարիների փորձառությունը վկայում է, որ պատանիները գերադասում են հիմնականում արձակը, տարիքի բերումով՝ ավելի շատ արկածային գրականությունը:
Տասնամյակների դիտարկումները ցույց են տվել, որ լեզվի յուրացման բարդությամբ պայմանավորված՝ աշակերտները, ծրագրային բանաստեղծությունները պարտադրված անգիր անելու պատճառով այնքան էլ չեն սիրում արեւմտահայ բանաստեղծներին:
Մանրամասները՝ տեսանյութում