ՀԲԸՄ 150 պատվիրակներ Մատենադարանում մասնակցել են կառույցի 88-րդ ընդհանուր ժողովին:
Ինչպե՞ս ստեղծել քննարկման ընդհանուր հարթակ, պատշաճ իրազեկել ՀԲԸՄ նախաձեռնությունների մասին եւ ինչպե՞ս բիզնեսի, արվեստի եւ կրթության ոլորտում Սփյուռքի ձեռքբերումները ծառայեցնել հայրենիքի զարգացմանը:
ՀԲԸՄ 150 պատվիրակներ Մատենադարանում մասնակցել են կառույցի 88-րդ ընդհանուր ժողովին: Ժողովականներն ի մի են բերել պետականության առջեւ ծառացած խնդիրները, ուրվագծել դրանց լուծմանն ուղղված հստակ քայլեր: Ժողովին նախորդել էին եռօրյա զրույցները: Դրանց ժամանակ տարբեր ոլորտների նշանակալի գործիչները քննարկել են Հայաստանի զարգացմանն ուղղված բազմաբնույթ ծրագրեր ու նախագծեր:
ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի խոսքով՝ տնտեսական ու կրթական ծրագրերի ճանապարհային քարտեզը գծելու համար ժամանակ է պետք:
Մանրամասները՝ տեսանյութում