«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը լրագրողների հետ հանդիպմանը քննարկել է այս տարի սպասվող քաղաքական ու տնտեսական զարգացումները:
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը լրագրողների հետ հանդիպմանը քննարկել է այս տարի սպասվող քաղաքական ու տնտեսական զարգացումները: Նրա համոզմամբ՝ ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը 2015-ին կիրառական փուլերի եւ նոր քայլերի մշակման կբերի:
Պետությունն, ըստ նրա, հանրությանը եւ հատկապես բիզնես ոլորտի կառույցներին մանրամասն պետք է տեղեկացնի ԵՏՄ-ի ընձեռած հնարավորությունները:
Հայաստանի արտաքին քաղաքականությունն այս տարի էլ չի փոխի հիմնական ուղղությունները: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը երկրի արտաքին քաղաքականության օրակարգի հիմնական կետերից մեկը կմնա:
Մանրամասները` տեսանյութում