Եվրոպական ժողովրդական կուսակցությունը վերահաստատում է Հայկական ցեղասպանության եւ հայ ժողովրդի բռնի տեղահանման փաստը:
Հին աշխարհի կուսակցական ամենախոշոր ընտանիքը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, մարտի 3-ին «Հայկական ցեղասպանությունը եւ Եվրոպական արժեքները» վերտառությամբ բանաձեւ է ընդունել:
9 կետից բաղկացած փաստաթուղթը կուռ, համապարփակ ու իրավաքաղաքական թղթածրարի յուրահատուկ հռչակագիր է՝ ուղղված հանցագործ պետության իրավահաջորդ Թուրքիային ու միջազգային հանրությանը:
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը վերահաստատում է Հայկական ցեղասպանության եւ հայ ժողովրդի բռնի տեղահանման փաստը: Պատգամավորները դատապարտում են այն և Անկարայից պահանջում նյութապես ու բարոյապես հատուցել հայերին:
Կուսակցությունը եվրոպական բոլոր կառույցներին կոչ է անում աջալուրջ լինել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու Թուրքիայի՝ սեփական պատմության հետ առերեսվելու հրամայականին:
Տեսանյութը՝ շուտով