• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բայրամովը կարևորել է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի հետագա առաջխաղացումը. «Հարևաններ» Բայրամովը կարևորել է Հայաստանի... 19:32
Օրը՝ 60 վայրկյանում | 04.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 04.08.2026 20:26
Օրը՝ 60 վայրկյանում | 03.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 03.08.2026 20:02
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Նոյեմբերի 29–ին Առաջին ալիքը նշում է ծննդյան օրը
Հասարակություն
23:3028 Նմբ, 2014

Նոյեմբերի 29–ին Առաջին ալիքը նշում է ծննդյան օրը

58 տարի առաջ՝ 1956-ի նոյեմբերի 29-ին, հայկական հեռուստատեսությունը հայտնվեց եթերում: Խորհրդային Հայաստանում ռադիոյի հիմնումից 30 տարի անց Նորքի բարձունքում 60 քմ տարածքով միակ տաղավարից էկրաններին հայտնվեց Հայաստանի հեռուստաընկերության առաջին թողարկումը: Հայ հեռուստադիտողներն առաջինը կադրում տեսան Նարա Շլեպչյանին: Հենց նա էր հաղորդավարների մրցույթում հաղթող ճանաչվել: Չորս տասնամյակ նա էկրանների հայ թագուհին էր:

Երկրի միակ հեռուստատեսությամբ 50-ականների վերջին ցուցադրվում էին հիմնականում ֆիլմեր և երաժշտական հաղորդումներ: Սկզբում շաբաթական չորս օր հայկական հեռուստատեսությունը մտնում էր երևանցիների տներն ու օրական երկու ժամով ապահովում անխափան եթեր: Նարա Շլեպչյանն առաջինն էր որ տվեց մեկնարկը, նրա հետ եթերում հայտնվեցին նաև այլ մեկնաբաններ, որոնք մի քանի տարվա ընթացքում դարձան բոլորի սիրելիները՝ Լևոն Պարոնյան, Կարինե Սարգսյան, Աիդա Ներսիսյան, Սուսաննա Շահինյան: Հեռուստատեսությունը մի նոր, չբացահայտված աշխարհ էր այդ ժամանակ արվեստի գործիչների, երիտասարդ մասնագետների ու էնտուզիաստների համար: Հնարվում էին նոր մեթոդներ, մոտեցումներ, հաղորդումներ, որոնք այդ ժամանակների համար հեղափոխական էին թվում:

Հեռուստատեսային պրոֆեսիոնալների թիմը ստեղծեց հայկական հեռուստատեսությունը՝ Մարատ Մարինոսյան, Կիմ Արզումանյան,|Մելիք Վրթանեսյան և այլ նվիրյալներ: 1960-ականներից արդեն հայկական հեռուստատեսությունն ապրում էր իր վերելքի առաջին շրջանը:

Փորձելով եթերն ավելի գրավիչ ու հետաքրքիր դարձնել, բացի ֆիլմերից ու համերգներից, եթերում հայտնվեցին նաև հեռուստաներկայացումներ: 70-ականներին ստեղծվեց դրամատուրգիական հաղորդումների խմբագրությունը, հեռուստատեսությունում հայտնվեցին երիտասարդ ու խոստումնալից ռեժիսորներ, ովքեր փորձում էին ամեն ինչ անել լավ ներկայացումներ ստանալու համար: Այդ ժամանակ դա յուրատեսակ սերիալ կամ շոու կարելի էր անվանել: Ամեն շաբաթ նոր ներկայացում էր հայտնվում եթերում: 400-ից ավելի հեռուստատեսային բեմադրություն, որոնք լայնորեն քննարկվում էին:

Դեռ 60-ականների կեսերից Հանրայինի եթերում հայտնվեցին սպորտային հաղորդումները, ցուցադրվում էին ֆուտբոլային հանդիպումներ, տարբեր առաջնություններ: Սպորտային մեկնաբանի աշխատանքը նոր էր: Մարզադաշտից հետևելով խաղին՝ առանց տեսախցիկների օգնության մեկնաբանները փորձում էին ներկայացնել այն ամենը, ինչ տիրում էր այդ պահին դաշտում: Լևոն Դանիելյան, Համլետ Ղուշչյան, Սլավա Սարգսյան, Սուրեն Բաղդասարյան՝ սպորտային այս մեկնաբանները բազմաթիվ միջոցառումներ են լուսաբանել, ռեպորտաժներ պատրաստել:

Զարգանում էին նաև այլ հաղորդումներ: Տարբեր երաժշտական համույթներ ներկայացնում էին իրենց համերգները, ելույթներ էին ունենում տարբեր երկրներում ու ցուցադրվում Հանրայինով: Լեգենդար կոմպոզիտորների ու երգիչների մենահամեգներն ուղիղ եթերով ցուցադրվում էին Հայաստանի հեռուստատեսությամբ:

Խորհրդային միության տարբեր երկրներում մերոնք ներկայացնում էին իրենց արվեստը, իսկ Հանրայինը վավերագրում ու հետո ներկայացնում էր եթերով: Մշակութային բազմաթիվ հաղորդումներ, հեռուստաֆիլմեր ու բացառիկ հարցազրույցներ անգնահատելի են դարձրել հայկական հեռուստաեթերի պահոցը: Տասնյակ հաղորդումներ, ֆիլմեր ու ներկայացումներ այդ ժամանակ արժանացան տարբեր մրցանակների:

Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում մեծ համերգներին: Ուղիղ եթերում ցուցադրվում էին համերգներ նվագախմբերի մասնակցությամբ: Բազմաթիվ մարդկանց փոքրիկ սև արկղի շուրջ համախմբող հեռուստատեսությունը տարիների ընթացքում սկսեց վերափոխվել: Արդեն ավանդական դարձած համերգներից, ներկայացումներից ու ֆիլմերից բացի սկսեցին պատրաստվել մշակութային հաղորդումներ:

Այս տարիների ընթացքում Հանրայինի եթերում հայտնվել են մի քանի տասնյակ հաղորդումներ: Դրանցից յուրաքանչյուրն ուներ իր ուրույն տեղը, ժամն ու հեռուստալսարանը: Դասական երաժշտության ու հայրենասիրական երգերի մասին բազմաթիվ հաղորդումներ է հեղինակել և վարել Քնարիկ Փիլոսյանը, ով, ի դեպ, մինչ օրս աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում։

70-ականներից 80-ականները եթերում էին նաև բազմաթիվ ուսումնական հաղորդումներ: Առանձին ուսումնական խմբագրությունում պատրաստվում էին օտար լեզվի, մայրենիի, մաթեմատիկայի և այլ թեմաներով հաղորդաշարեր:

Հայաստաում՝ այն ժամանակ «Ազգային հեռուստատեսությունում» հայտնվեց Արմեն Ամիրյանը: Երիտասարդ, խոստումնալից մեկնաբանը հենց սկզբից դարձավ լուրերի հաղորդավար, հետո սկսեց հեղինակային նախագծերն ու մեծ միջոցառումները: Այն ժամանակ Ամիրյանի մոտեցումները համարվում էին գերժամանակակից: Եռանդով լեցուն, հեռուտատեսային յուրահատուկ ձեռագրով նա մի քանի հաղորդումներ վարեց հանրայինով: Որոշ ժամանակ անց արդեն նշանակվեց Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն, բայց միևնույն է՝ հեռուստատեսությունից չհեռացավ:

Նոր ժամանակներն իրենց հետ բերեցին հեռուստատեսային նոր մոտեցումներ, նոր նախագծեր ու դեմքեր: 80-ականներին հայտնվեցին նոր հաղորդումներ, բայց բոլորից սիրվածն ու սպասվածը ամանորյան թողարկումներն էին՝ «Օգոնյոկները»: Հիմա հեռուստատեսային «մեգա» նախագծեր դարձած այդ հաղորդումներն այն ժամանակ նկարահանվում էին ամանորից 2-3 ամիս առաջ: Բծախնդիր կերպով  ընտրում էին երգերն ու կատողներին, հյուրերին ու հաղորդավարներին: Ոչ մի պատահական երգ, բեմադրություն կամ դեկոր չէր կարող հայտնվում եթերում:

Հաջորդ տարիներին հյուրընկալվում էին ամբողջ խորհրդային միությունում հայտնի արտիստներ: Գաղափարներն ու լուծումները շատ էին:

Արդեն անկախացող Հայաստանում բոլորի համար ակտուալ էր Արցախյան հարցին վերաբերող թեմաները։ Հայկական հեռուստատեսությունը պատերազմական տարիների եզակի կադրեր տեսագրեց, որոնք հիմա էլ վկայում են Արցախյան հերոսամարտի մեր փառահեղ հաղթանակի մասին: Մարդիկ անձնվիրաբար մարտի դաշտում վավերագրում էին այն, ինչը տարիներ հետո մեր հպարտության առիթն էր դառնալու: Պատերազմական ակտիվ գործողությունների ընթացքում և հաջորդիվ «Արտ-13»-ը «Զինուժ» հաղորդաշարով ներկայացնում էր դեպքերի զարգացումները:

90-ականների սկզբին հայկական հեռուստատեսությունը լիովին փոխվեց: Ժամանակներին ու բարքերին հարմարվելով՝ հեռուստատեսությունը ներկայանում էր նորովի: «3-ալիքը» նոր շունչ ու թարմություն հաղորդեց հայկական հեռուտատեսությանը: Սիրված հեռուստադեմքերը փորձում էին մութ ու ցուրտ տարիներին լույսի ու ջերմության լիցքեր հաղորդել հեռուստադիտողներին:

Եթերում հայտնվեց նաև «Հեքիաթն է կանչում», հետո «Հեքիաթների դաշտ»: Նոնա մորաքրոջ հաղորդումներից հետո ուշ երեկոյան եթերում էր հայտնվում Արթուր Բախտամյանը: Նա մինչ օրս էլ պահպանել է ուշ երեկոյան Հանրային եթերում հայտնվելու բարի ավանդույթը։ Այժմ նա վարում է «Չակերտներ» հեղինակային հաղորդաշարը։

90-ականների ավարտին և նոր հազարամյակի սկզբին Առաջինն արդեն ոչ միայն փորձում էր որակյալ եթեր ապահովել, այլև պայքարում էր դաշտում հայտնված մյուս հեռուստաընկերությունների հետ մրցավազքում իր դիրքը չզիջելու համար: Այդ տարիներին եթերում հայտնվեցին արդեն երիտասարդական, երաժշտական, ժամանցային հաղորդումներ ու նաև մարդիկ, ովքեր հիմա հայտնի հաղորդավարներ են: 2003-ին առաջին անգամ Նազենի Հովհաննիսյան և Ավետ Բարսեղյան զույգը վարեց «Կռունկ» երգի փառատոնը:

Բոլոր ժամանակներում, բոլոր իշխանությունների ժամանակ հանրայինն առանձնացել է լուրերի իր թողարկումներով՝ «Հեռուստատեսային լուրեր», «Համայնապատկեր», «Նորություններ», «Լրաբեր», «Հայլուր» և ի վերջո «Առաջին լրատվական»: Ժամանակակից տեխնիկայի պակասը դժվարացնում էր օպերատիվ և ճիշտ փաթեթավորմամբ լուրեր պատրաստելը, բայց նվիրյալների թիմի համար անհնարին ոչինչ չկար:

Հիմա արդեն Առաջին ալիքի «Առաջին լրատվականի» թիմն աշխատում է հարմարեցված նոր նյուզրումում, նոր մոնտաժային սենյակներն ու համակարգիչները ապահովում են լրատվության օպերատիվությունն ու խոտաններից խուսափելու հնարավորությունը: Այսպիսի համակարգերով են աշխատում նաև համաշխարհային այնպիսի առաջատարներ, ինչպիսիք են BBC-ն, CNN-ը և այլն։

Հավատով ու եռանդով լցված՝ 90-ականներին հայկական լրատվություն ներխուժեցին երիտասարդ, ակտիվ ու աշխատասեր լրագրողներ: Արտակ Հերիքյանը առաջինն է, որը վարել է «Հայլուրի», հետո «Առաջին լրատվականի» առաջին թողարկումը: Տարիների ընթացքում մեկնաբանը բազմաթիվ ռեպորտաժներ է պատրաստել, եղել Եվրոպայի թղթակիցը:

Հայկական հեռուստատեսության նոր շրջանում մեծագույն վերելք հանրայինն ապրեց Տիգրան Նաղդալյանի ղեկավարության տարիներին: Բացառիկ լրագրողական տաղանդով և հեռուստատեսային շնորհքով օժտված Տիգրան Նաղդալյանը հավաքեց թիմ, որն անփոխարինելի ու անգերազանցելի դարձավ: Նոր հաղորդումներ, ֆիլմեր ու նորանոր հաջողություններ արդեն միջազգային ասպարեզներում:

1996-ից Առաջին ալիքը միացավ Hot Bird արբանյակին և սկսեց հեռարձակումը Եվրոպայից մինչև Մերձավոր Արևելք: Տարիների ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը հասանելի դարձավ աշխարհի ավելի քան 130 երկրում: 2005-ից արդեն Առաջինն անդամակցեց Եվրոպական ամենամեծ հեռուստաընտանիքին՝ Եվրոպայի հեռարձակողների միությանը: Համագործակցության արդյունքում Առաջին ալիքը մի շարք մեծ նախագծեր իրականացրեց, որոնցից էին «Երկու աստղը», «Եվրատեսիլը» և այլն։

Վերջին տարիներին Հանրայինն առաջինն էր, որը ձեռնամուխ եղավ էկրանավորելու հայ դասականներին՝ «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Արտիստը», Արցախյան հերոսամարտի ամենահայտնի հեռուստատեսային ֆիլմը՝ «Մի՛ վախեցիր»: Բազմաթիվ դոկումենտալ ֆիլմեր նկարահանվեցին՝ նվիրված հայոց պատմության նշանավոր դեմքերին ու դեպքերին: Առաջին անգամ եթեր հեռարձակվեցին տեղական արտադրության հեռուստասերիալներ՝ դուրս մղելով մեր առօրյայից արտասահմանյան հեռուստանովելները։

Հիմա արդեն Հայաստանի առաջին ալիքը ներկայանում է նոր տեսքով, հաղորդումներով ու գաղափարներով: Նոր, ավելի լավ սերիալներով, հաղորդումներով ու ու ֆիլմերով, որ գրավում են բազմաթիվ հեռուստադիտողների: Եթեր եկան 20-26 սերիաներից բաղկացած նոր սերիալներ, որոնք իրենց բովանդակությամբ ոճով տարբերում էին շուկայում եղած մյուս սերիալներից՝  «Հատուկ բաժին», «Շտապօգնություն 3D», «Մեր Գյուղը», «ԱԻՆ 911»: Նրանցից որոշները նույնիսկ հեղինակավոր միջազգային փառատոներում մրցանակ ստացան։

Վերջին տարվա ընթացքում՝ 2014-ին, Առաջին ալիքում տեղի ունեցան գլոբալ փոփոխություններ: Տասնամյակներ չնորոգված տաղավարներն արդեն նոր շունչ են ստացել, նոր օդափոխության, ջեռուցման  համակարգերի շնորհիվ բարձրացել է նաև  հաղորդումների որակը: Նոր տեսախցիկները, լուսային ու ձայնային տեխնիկան լայնորեն շահագործվում են, ինչը նկատելի է նաև էկրաններից: Ժամանակակից թվային տեխնիկայի շնորհիվ հաղորդումներն ավելի որակյալ պատկեր ու ձայն ունեն: Տեխնիկական վերազինումից զատ վերջին տարվա ընթացքում հիմնովին նորոգվեցին նաև Հանրայինի բազմաթիվ հատվածներ՝ նոր անցակետ, ասֆալտապատ ճանապարհ, նոր կայանատեղի, մշակված ու խնամված բակ, նոր ճաշարան: Առաջին հայացքից անտեսանելի, բայց իրականում մեծ ներդրումների, աշխատանքի ու ցանկության շնորհիվ այս բոլոր հանգամանքներն աշխատանքն ավելի հաճելի են դարձնում, ինչը նկատելի է նաև հեռուստաեթերից:
Հանրայինի մեծագույն արժեքը, իհարկե, պահոցն է: Այստեղ են սրբորեն պահպանվում Հայկական հեռուստատեսության պատմության լավագույն կադրերը: Անցած 58 տարիների ընթացքում Առաջինի պահոցները հարստացել են ժամանակի անվանի դեմքերի մասնակցությամբ հաղորդումներով, հայկական հեռուստատեսության հիմնադիրների հեռուստածրագրերով, ներկայացումներով ու ֆիլմերով:


Վերջին շրջանում Հանրայինը բացառիկ պայմանագրեր է կնքել այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Warner brothers-ը և Walt Disney-ը: Հայտնի ու սիրված ֆիլմերը, նոր կինոժապավեններն ու մուլտֆիլմերը Հանրայինի հեռուստադիտողներն առաջիններից մեկն են նայում: Չսահմանափակվելով արդեն եղած ձեռքբերումներով՝ Առաջին ալիքը նաև պատրաստվում է մասշտաբային շոուների: Միջազգային անվանի ընկերությունների հետ նոր ձևաչափերով հաղորդումները ևս շուտով կլինեն մեր եթերում:

Դիտումների քանակ1386
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Աժ-ում լսել են Հանրային հեռուստառադիոընկերության հաշվետվությունը 20:3430 Սեպ, 2014 Աժ-ում լսել են Հանրային հեռուստառադիոընկերության հաշվետվությունը Հասարակություն
  • Տոնական համերգ Հանրային հեռուստաընկերության բակում 20:2320 Սեպ, 2014 Տոնական համերգ Հանրային հեռուստաընկերության բակում Մշակույթ
Հիմա եթերում
Լրահոս
  • ՍԴ-ն ԹՐԻՓՓ-ի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը կքննի սեպտեմբերի 15-ին 19:0405 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Նոր զարգացում՝ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթում․ կան ձերբակալվածներ 19:0005 Օգս, 2026
  • Գերմանական օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ հայտնաբերվել է պայթուցիկ նյութ տեղափոխող անօդաչու թռչող սարք 18:5605 Օգս, 2026
  • Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն կհատկացվի 2277.41 հազար դրամ 18:4905 Օգս, 2026
  • Ուկրաինայի գործընկերներից ստացվող ՀՕՊ համակարգի հրթիռների քանակը կրճատվել է. Զելենսկի 18:4105 Օգս, 2026
  • Մաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտել 18:3205 Օգս, 2026
  • 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում 18:2205 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրը 18:1505 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ 18:0905 Օգս, 2026
  • Ծովագյուղի մշակույթի տունը հիմնանորոգվում է 18:0705 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 18:0005 Օգս, 2026
  • Արագածոտնի նախկին մարզպետից կբռնագանձվեն Արաբկիրի տան 45%-ը, Աշտարակի տունը և 184 միլիոն դրամ 18:0005 Օգս, 2026
  • Եղեգիսի կիրճը՝ աշխարհի էկոլոգիական թեժ կետ 17:5405 Օգս, 2026
  • ԱԺ ճեպազրույցներ | ՈՒՂԻՂ 17:5105 Օգս, 2026
  • Մենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա Ղազարյան 17:4805 Օգս, 2026
  • Դուք, որ անընդհատ խոսում եք խլելուց, մենակ դուք եք խլել ՀՀ-ից և հայ ժողովրդից. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը 17:4205 Օգս, 2026
  • Սիրիայի նախագահը և քրդերի աշխարհազորի առաջնորդը բանակցություններ են վարել 17:3605 Օգս, 2026
  • Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄ 17:3105 Օգս, 2026
  • Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Դատախազություն 17:2605 Օգս, 2026
  • Սյունիքում շարունակվում է խմելու ջրի մաքրման կայանների արդիականացումը 17:1805 Օգս, 2026
  • Հարցը պատվիրակված է իրավաբաններին. Սոնա Ղազարյանը՝ Սահմանադրական բարեփոխումների մասին 17:1105 Օգս, 2026
  • Լիբանանում ավելի քան 800 հազար տեղահանված փորձում է տուն վերադառնալ 16:5705 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը 16:5605 Օգս, 2026
  • Կարծում եմ՝ աղքատության հաղթահարման ուղղությամբ ամենաշատ ջանք ներդրած իշխանությունն ենք. Սոնա Ղազարյան 16:5105 Օգս, 2026
  • ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո. Արթուր Հովհաննիսյան 16:4505 Օգս, 2026
  • Ի՞նչ այնպես չեն արել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները, որ պարոն Վարդևանյանը հանգրվանել է Սամվել Կարապետյանի ցուցակում. Սոնա Ղազարյան 16:3905 Օգս, 2026
  • Նիստերը բավականին նորմալ հունով են ընթանում, նաև բովանդակային առումով. Սոնա Ղազարյան 16:3205 Օգս, 2026
  • «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և տնօրենը ձերբակալվել են 16:2705 Օգս, 2026
  • Արտահանման դիվերսիֆիկացիան տալիս է իր ծիլերը. Սոնա Ղազարյան 16:2405 Օգս, 2026
  • Պատմական Հայաստանի գոյությունը չի նսեմացնում Իրական Հայաստանի գոյությունը. Նազելի Բաղդասարյան 16:1705 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը, եթե Թեհրանը համաձայնության հասնի Օմանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ. FT 16:1005 Օգս, 2026
  • Փրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը 16:0405 Օգս, 2026
  • ՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա»-ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ 15:5705 Օգս, 2026
  • Սոնա Ղազարյանի ճեպազրույցը 15:4805 Օգս, 2026
  • Մենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ Դաշնակցությանը 15:4705 Օգս, 2026
  • ՍԱՏՄ-ն կասեցրել է «Շուշան» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը 15:3805 Օգս, 2026
  • Մոտ 20 զոհ Կիևում՝ ՌԴ գիշերային հարձակման պատճառով 15:3005 Օգս, 2026
  • Դուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանը 15:2205 Օգս, 2026
  • ՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիան 15:1405 Օգս, 2026
  • Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը 15:1305 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները 15:0405 Օգս, 2026
  • Վայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթ 14:5505 Օգս, 2026
  • Դրոնային հարձակումներ Թաթարստանում Wildberries-ի պահեստների վրա 14:4405 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:3305 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3005 Օգս, 2026
  • Մեկանգամյա օգտագործման համար էին, այդ մարդկանց վրա նրանք խաչ են քաշել. Չախոյանը՝ ընտրակաշառքի գործով անցնողների մասին 14:2405 Օգս, 2026
  • Քրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզում 14:1605 Օգս, 2026
  • Սահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան 14:0505 Օգս, 2026
  • Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրում 13:5605 Օգս, 2026
  • Ինչպիսի արձագանք եղավ ընդդիմությունից, նույնպիսի արձագանք լինելու է իշխանությունից. Չախոյանը՝ բարեկրթության կոչի մասին 13:4505 Օգս, 2026
  • «Ֆոլկանիվ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակ 13:2805 Օգս, 2026
  • Ճապոնիան կշարունակի աջակցել ՀՀ-ին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ ՆԳՆ ՓԾ տնօրենն ընդունել է JICA-ի Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցչին 13:1505 Օգս, 2026
  • Տարոն Չախոյանի ճեպազրույցը 13:0505 Օգս, 2026
  • Կիմ Չեն Ընի քույրը անընդունելի է համարել Ճապոնիայի ռազմականացումը 13:0205 Օգս, 2026
  • ՌԴ-ի պատկերացրած հարավկովկասյան ճարտարապետության մեջ մենք կարիք չպիտի ունենանք Իրանի և Վրաստանի հետ պրոբլեմ ունենալ. Եղոյան 12:4905 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ո՛նց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից. Անդրանիկ Քոչարյան 12:3705 Օգս, 2026
  • Արագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթ 12:3005 Օգս, 2026
  • Հայաստան–ԱՄՆ համագործակցությունից մինչև ԹՐԻՓՓ․ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին 12:2305 Օգս, 2026
  • Ամփոփվել են 2026 թ․ բուհական ընդունելության արդյունքները․ ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցի 12:1505 Օգս, 2026
  • Թրամփը խոստացել է Հորմուզի նեղուցի արագ վերաբացում 12:0405 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0005 Օգս, 2026
  • Բարձր ջերմաստիճանի պայմաններում աճում է հրդեհների վտանգը․ տեսչական մարմնի նախազգուշացումը 11:5505 Օգս, 2026
  • Ռուսաստանը հարվածել է Կիևին և շրջակա շրջաններին, կան զոհեր ու վիրավորներ 11:4605 Օգս, 2026
  • Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը շախմատի միջազգային առցանց մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը 11:3705 Օգս, 2026
  • Էդվարդ Ասրյանը բանակային զորամիավորումում դիրքերի ավագների, սերժանտների հետ քննարկել է ԶՈՒ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցեր 11:2805 Օգս, 2026
  • Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ. ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է 11:2105 Օգս, 2026
  • Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 888 հատ. ՊԵԿ 11:1105 Օգս, 2026
  • Շրջանառության հարկման համակարգ․ ինչպես սկսել և իրականացնել բիզնես այս համակարգում 11:0305 Օգս, 2026
  • ՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածք. Դատախազություն 10:5405 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Մարալիկ քաղաքում օգոստոսի 5-ին 10:4705 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության համագործակցության հարցեր 10:4305 Օգս, 2026
  • ՄԻՊ հանձնարարությամբ մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացվել Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ 10:1605 Օգս, 2026
  • Հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձ է տեղափոխվել ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ 10:1105 Օգս, 2026
  • 2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62%-ով 10:0505 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:0005 Օգս, 2026
  • ԳՇ պետն անակնկալ այցով եղել է Սյունիքի դիրքերից մեկում 09:5905 Օգս, 2026
  • Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ կա վիրավոր 09:2605 Օգս, 2026
  • Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն․ հասցեներ 09:0405 Օգս, 2026
  • Ռեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ 08:4905 Օգս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2005 Օգս, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:0405 Օգս, 2026
  • Դեսպան Արշամյանն ու Կլարա Բրոյերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջ 00:4605 Օգս, 2026
  • Հռենոս գետը ծանծաղել է մինչև ռեկորդային մակարդակ 00:2705 Օգս, 2026
  • Շիրակի մարզպետը հետևել է ըմբշամարտի և ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականների ուսումնամարզական հավաքների պարապմունքներին 00:1105 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցը բաց է. Ռուբիո 23:3904 Օգս, 2026
  • «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի 2 շահառու ավարտել է 3D մոդելավորման դասընթացները, ձեռք բերել մասնագիտություն, ստացել գերհզոր համակարգիչներ 23:1904 Օգս, 2026
  • Wildberries-ի պահեստները թիրախավորելով`Ուկրաինան ավելի շատ խնդիրներ է ստեղծում ՌԴ-ի համար. փորձագետ 22:5904 Օգս, 2026
  • Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է․ ՏԿԵՆ 22:4504 Օգս, 2026
  • Ես չեմ ուզում աշուն գարունով սահմանափակել, երբ կգա օրը կասենք մեր լուրջ խոսքը. Կարապետյան 22:3004 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը նոր օգնական ունի 22:1204 Օգս, 2026
  • Ելույթի համար հերթագրված երեք տասնյակ պատգամավոր, փոխադարձ մեղադրանքեր, թեժ քննարկում ԱԺ-ում 21:5704 Օգս, 2026
  • Անհամբեր սպասում ենք հարաբերությունների հետագա զարգացմանը. շնորհավորանքներ՝ վարչապետ Փաշինյանին 21:4004 Օգս, 2026
  • Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում 21:1804 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Ալյուրի գողության մասին զրպարտությունից մինչև Լևոն Քոչարյանի արկածներ. ԱԺ թեժ նիստը 21:0004 Օգս, 2026
  • ՌԴ սահմանափակումների ազդեցությունը. ԿԲ հաշվարկները 20:5704 Օգս, 2026
  • Արուսյակ Վարդանյան. «Հիշողության զարթուցիչ» 20:4904 Օգս, 2026
  • Օգոստոս 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4304 Օգս, 2026
  • Մարոկկոյից Իսպանիա ապօրինի մուտք գործած 72000 ներգաղթյալից մոտ 70000-ն արդեն վերադարձել է 20:3704 Օգս, 2026
  • Վթարի հետևանքով Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք բնակավայրերում անջատվել է էլեկտրամատակարարումը 20:2804 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.08.2026 20:2604 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015