2007-ից ամեն հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում էր Ստեփանակերտի անվանակոչման օրը: Նույն օրը քաղաքի տոն էր նաև Երևանում. հայկական երկու պետությունների մայրաքաղաքները զուգահեռ էին նշում այդ օրը: Այս տարի Ստեփանակերտի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի օրը հստակ տեղափոխվեց սեպտեմբերի չորրորդ շաբաթ օր:
Տոնակատարությանը մասնակցելու էր գնացել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրա խոսքով` Ստեփանակերտը ավանդույթներ դավանող ու իրական արժեքներ գնահատող քաղաք է:
Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հյուրերի ու բարձրաստիճան ղեկավարների ուղեկցությամբ շրջել է մայրաքաղաքով ու շնորհավորել ստեփանակերտցիներին նվիրական տոնի առթիվ: Արցախի ղեկավարի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Ստեփան Շահումյանի արձանին:
Տոնական միջոցառումների շարքում քաղաքային իշխանությունը նվեր էր պատրաստել Ստեփանակերտի փողոցներից մեկին` բարեկարգելով այն ու հուշարձան նվիրելով: Ստեփանակերտում տեղադրվել է նաև խորհրդային պետական, ռազմական, քաղաքական գործիչ, գրականագետ Ալեքսանդր Մյասնիկյանի կիսանդրին:
Մանրամասները` տեսանյութում