Աժ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը իրենց կողմից հրավիրված սահմանադրական բարեփոխումների քննարկումների ժամանակ հայտարարել էր, որ իրենք կողմ կլինեն սահմանադրական փոփոխություններին, եթե իշխանությունները կատարեն իրենց որոշ պայմանները՝ ընտրական օրենսգրքի փոփոխություն, ԱԺ-ի կողմից «Խորհրդարանական ընդդիմության մասին» օրենքի ընդունում, սահմանադրական հանրաքվեից հետո բարեփոխված Սահմանադրությամբ համապետական ընտրությունների անցկացում։
Նրա խոսքով՝ եթե իշխանությունը իսկապես գտնում է, որ Սահմանադրությունը մարդակենտրոն չէ և խոչընդոտում է երկրի զարգացմանը, ապա 2016-ի գարնանը անմիջապես պետք է անցկացվեն համապետական ընտրություններ:
Քաղաքական ուժերի ներկայացուցիչների կարծիքը այս բարեփոխումների մասին՝ տեսանյութում