Ուկրաինան ստեղծել է համագործակցության նոր ձևաչափ՝ «Կարպատյան ութնյակ» (C8): Ըստ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ այն ուղղված է ամրապնդելու համագործակցությունը տարածաշրջանի երկրների միջև անվտանգության, էներգետիկայի և տնտեսության ոլորտներում։
Պետության ղեկավարի խոսքով՝ Կարպատյան գագաթնաժողովն անցկացվում է Ուկրաինայում առաջին անգամ և միավորում է հարևան երկրների շրջաններն ու համայնքները: C8 ձևաչափը ներառում է ութ մասնակից՝ Ռումինիան, Սերբիան, Լեհաստանը, Սլովակիան, Չեխիան, Ավստրիան, Հունգարիան, Եվրամիությունն ամբողջությամբ։
Զելենսկին ընդգծել է, որ դաշինքի ստեղծումը կոչված է մերձեցնելու երկրներին և ստեղծելու նոր հարթակ ընդհանուր խնդիրների լուծման համար: