Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ հայտարարելով, որ երկկողմ հարաբերությունները պահպանելու բոլոր միջոցները սպառվել են։ Ալժիրյան պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ որոշման կոնկրետ պատճառները չեն հրապարակվել։
Երկու երկրների հարաբերությունները վերջին ամիսներին զգալիորեն վատթարացել էին։ Ալժիրի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Պարսից ծոցի երկրներից մեկը միջամտում է Ալժիրի ներքին գործերին և փորձում է ապակայունացնել իրավիճակը։ Ալժիրյան լրատվամիջոցներն էլ պարբերաբար քննադատել են ԱՄԷ-ին՝ տարածաշրջանում տարաձայնությունները սրելու և իր ազդեցությունն ընդլայնելու համար։
Ալժիրի և ԱՄԷ-ի միջև տարաձայնությունների առանցքում, մասնավորապես, նշվում էին տարածաշրջանային քաղաքականության տարբեր մոտեցումները, մասնավորապես՝ Լիբիայի և Սուդանի հարցերում։