ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչները՝ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, այս հանգստյան օրերին կայցելեն Մոսկվա և Կիև՝ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունների համար: Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Ուիթքոֆն ու Քուշները այցը Ռուսաստան կսկսեն ուրբաթ, իսկ շաբաթ օրը՝ սեպտեմբերի 5-ին, Կրեմլում բանակցություններ կանցկացնեն նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Դրանից հետո Թրամփի բանագնացները կիրակի՝ սեպտեմբերի 6-ին, Կիևում կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Պարբերականը նշում է, որ դա կլինի Ուիթքոֆի և Քուշների առաջին այցը Կիև՝ Թրամփի՝ երկրորդ նախագահական ժամկետը ստանձնելուց ի վեր։
Axios-ը հատկանշական է համարել, որ երեկ Ուիթքոֆը և Քուշները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփի հետ՝ քննարկելու Մոսկվա և Կիև կատարելիք իրենց այցերը: