Ճապոնիան էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացման ծրագիր է ներկայացրել, որը նախատեսում է, մասնավորապես, աջակցություն այն նախագծերին, որոնք թույլ են տալիս կազմակերպել մատակարարումը՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը, չորեքշաբթի հայտնել է The Japan Times-ը:
Տոկիոն կհամագործակցի Մերձավոր Արևելքի նավթ արդյունահանող երկրների հետ նավթամուղների կառուցման նախագծերի հարցում, իսկ ֆինանսական աջակցություն կցուցաբերի Ճապոնիայի մետաղների և էներգետիկ անվտանգության կազմակերպությունը (JAMES):
Տոկիոն որպես էներգակիրների մատակարարման այլընտրանք է համարում Ֆուջեյրա նավահանգիստը (ԱՄԷ) և Սաուդյան Արաբիայի Յանբու նավահանգիստը: Բացի այդ, Ճապոնիայի իշխանություններն ուսումնասիրում են ԱՄՆ-ից, Ալժիրից, Պերուից էներգառեսուրսներ գնելու հնարավորությունը։
Ճապոնիան մեծապես կախված է մերձավորարևելյան նավթից: 2025 թվականին ներկրված հում նավթի 93%-ը երկիրը ստացել է հենց Հորմուզի նեղուցով։