Քերոլայն Լևիթը հեռանում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնից` տեղեկացրել է պաշտոնյան:
«Ես Սպիտակ տունը լքելու և կյանքիս նոր գլուխ սկսելու դժվարին և դառը որոշում եմ կայացրել»,- նշել է Լևիթը՝ իր որոշումը բացատրելով նրանով, որ ցանկանում է ավելի շատ ժամանակ հատկացնել իր երկու երեխաներին: Նա պաշտոնը կլքի օգոստոսի վերջին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ Truth Social-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Լևիթին մամուլի քարտուղար աշխատելու տարիների համար՝ նրան անվանելով «Սպիտակ տան իսկական առաջնորդ»: Թրամփի խոսքով՝ Լևիթը կդառնա իր «գլխավոր արտաքին խորհրդականներից և Հանրապետական կուսակցության ազդեցիկ դեմքերից մեկը»:
28-ամյա Քերոլայն Լևիթը դարձել է Սպիտակ տան պատմության մեջ ամենաերիտասարդ մամուլի քարտուղարներից մեկը: Նա իր աշխատանքը սկսել է Թրամփի թիմում դեռևս 2018 թվականին իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում։