Վենեսուելայում իսկական հրաշք է տեղի ունեցել. փրկարարները փլատակներից ողջ են դուրս բերել երեք մարդու՝ տղամարդու, կնոջ և երիտասարդ աղջկա։
Տուժածները հայտնվել են մի սենյակում, որտեղ պատահաբար գտել են ջրի և սննդի պաշարներ, ու 28 օր մնացել բետոնե թակարդում։ Փրկվածներն անհապաղ բժշկական օգնություն են ստացել, այդ թվում՝ հոգեբանական։
Վենեսուելայի երկրաշարժից հետո, հուլիսի 24-ի դրությամբ, փլատակներից դուրս է բերվել գրեթե 5500 դիակ։ Ենթադրվում է, որ զոհերի թիվը կշարունակի աճել. ավելի քան 10000 մարդ դեռևս անհայտ կորած է համարվում։