Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդպես էլ չի փոխել Գրենլանդիայի վերաբերյալ դիրքորոշումը, հաղորդում է EFE-ն:
«Երեկ լսեցի ԱՄՆ նախագահին, և կարծում եմ, որ ամերիկյան դիրքորոշումն այս հարցում, ցավոք, շատ հստակ է։ Բայց մեր դիրքորոշումն էլ է շատ հստակ։ Գրենլանդիան չի վաճառվում»,- ասել է նա և հավելել,- մենք ակնկալում ենք, որ բոլորը, ներառյալ մեր դաշնակիցները, կհարգեն Գրենլանդիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, քանի որ մենք ինքնիշխան պետություն ենք, և մեզ անհրաժեշտ է, որ բոլորը հարգեն մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։
Ֆրեդերիկսենն այսպես է արձագանքել նախօրեին Թրամփի արած հայտարարություններին: ԱՄՆ նախագահը ոչ միայն պնդել է, որ Գրենլանդիան պետք է գտնվի Միացյալ Նահանգների վերահսկողության տակ, այլև կրկնել է այն մեղադրանքը, որ Դանիան բավականաչափ միջոցներ չի ձեռնարկում արկտիկական այդ տարածքը պաշտպանելու համար: