ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահները: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չէր մասնակցի գագաթնաժողովին, եթե այն չհյուրընկալեր Ռեջեփ Էրդողանը:
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ հիասթափված է դաշինքից՝ վատ գործընկերներ լինելու պատճառով, իսկ Անկարան շատ ավելի հավատարիմ է:
«Թուրքիան մեզ համար հիանալի դաշնակից է եղել։ Այն կարող էր ներգրավվել Իրանում հակամարտության մեջ՝ Իրանի կողմից։ Բայց չարեց դա: Նախագահ Էրդողանի հետ հիանալի ընկերներ ենք։ Նրա ղեկավարությամբ Թուրքիան դարձել է շատ հզոր երկիր ռազմական առումով»,- հավելել է Թրամփը:
Նա տեղեկացրել է, որ կչեղարկի հանրապետության դեմ գործող ամերիկյան պատժամիջոցները, նաև դիտարկվում է Անկարային F 35 կործանիչներ վաճառելու հարցը՝ չնայած առկա իրավական խոչընդոտներին:
«ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, հավանաբար, հիմա ավելի լավն են, քան երբևէ»,- ասել է Թրամփը։