Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել:
«Այս տարվա մայիսին Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Ղազախստան կատարած պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ քննարկվել են Համապարփակ ռազմավարական գործընկերության և դաշնակցության ռուս-ղազախական հարաբերությունների հետագա զարգացման արդիական թեմաները: Հատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում երկկողմ փոխշահավետ նախագծերի իրականացմանը»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Անդրադարձ է եղել միջազգային և տարածաշրջանային օրակարգին: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վլադիմիր Պուտինին պատմել է վերջերս Բրյուսել կատարած այցի արդյունքների մասին: