Վենեսուելայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերից 5 օր անց զոհերի թիվը շարունակում է աճել։ Նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի տվյալով՝ զոհվել է առնվազն 1750 մարդ, ևս մոտ 5 հազար մարդ վիրավորվել է:
ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտարարել է, որ մեծ հավանականություն կա, որ երկրաշարժերը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք են խլել: Վենեսուելայի իշխանությունները նույնպես կարծում են, որ զոհերի թիվը կավելանա։
Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքը բարդանում է հետցնցումների պատճառով: Առաջին երկրաշարժերից ի վեր գրանցվել է մոտ 500 հետցնցում, այդ թվում՝ երկուշաբթի առավոտյան տեղի ունեցած 5,2 մագնիտուդով երկրաշարժը: Որոնումներին մասնակցում է ավելի քան երկու հազար փրկարար՝ 27 երկրից։
Ավերվել կամ վնասվել է մոտ 2500 շենք, մոտ 12 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները: Իշխանությունները դեռ չեն հաստատել անհետ կորածների ճշգրիտ թիվը, սակայն հայտնի է, որ խոսքը տասնյակ հազարավոր մարդկանց մասին է:
Ավելի վաղ ՄԱԿ-ը երկրաշարժի վնասը գնահատել էր 6,7 մլրդ դոլար, ինչը համարժեք է Վենեսուելայի ՀՆԱ-ի 6 տոկոսին: