Յակուտիայի Միռնի քաղաքի օդանավակայանում «Սիբիր» ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց` հայտնում է Արևմտյան Սիբիրի տրանսպորտային դատախազության մամուլի ծառայությունը։
Ինքնաթիռը Նովոսիբիրսկից ուղևորվել է դեպի Միռնի։ 173 ուղևորից և անձնակազմի վեց անդամից ոչ ոք չի տուժել, նրանք տարհանվել են։ Արևելյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունը հայտնել է, որ ինքնաթիռը վնասվել է։ Օդանավակայանը փակ է ինքնաթիռների թռիչքների և վայրէջքների համար։
«Նովոսիբիրսկի տրանսպորտային դատախազությունը սկսել է վերահսկողության միջոցառումներ՝ ապահովելու համար, որ ավիաընկերությունը պահպանի թռիչքների անվտանգության օրենքները»,- ասվում է հաղորդագրության մեջ: