Հայաստանի ժողովրդի ընտրությունը դրական է գնահատվում ԵԽԽՎ-ում: Ամառային նստաշրջանում մեր խորհրդարանական ընտրության թեմային անդրադարձել են ամենաբարձր մակարդակով: Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղարը, ողջունելով հասարակական համախմբվածությունը, կրկնել է, որ իրենք պատրաստ են աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի գործում:
Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ընդգծել է, որ հակառակ արտաքին ճնշումներին՝ Հայաստանի ժողովրդի ընտրությունը խաղաղությունն ու ժողովրդավարությունն է։