Ղրիմում և Սևաստոպոլում դադարեցվել է վառելիքի տրամադրումը ֆիզիկական և իրավաբանական անձանց ինչպես կանխիկ և անկանխիկ, այնպես էլ կտրոններով: Վառելիք կտրամադրվի միայն այն ծառայություններին, որոնք ապահովում են հանրապետության կենսագործունեությունն ու անվտանգությունը», – գրել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը Max-ում։
Նա նաև կոչ է արել քաղաքացիներին խուճապի չմատնվել և ապավինել բացառապես պաշտոնական տվյալներին: Սա առաջին տարածաշրջանն է նման պաշտոնական սահմանափակումներով:
Ղրիմում և Սևաստոպոլում բնակիչների մի մասը նաև մնացել է առանց էլեկտրաէներգիայի էլեկտրական ցանցերում վնասման պատճառով: Դեպքի վայրերում ընթանում են արտակարգ վերականգնողական աշխատանքներ։ Սևաստոպոլում մտցվել է էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատման գրաֆիկ։
Ղրիմի կամրջի փակման պատճառով առաջացել են երկաթուղային հաղորդակցության խնդիրներ, Ղրիմ մեկնող տասնմեկ գնացք ուշանում է։ Կամուրջն այժմ բաց է, բայց հարյուրավոր փոխադրամիջոցներ ստիպված են մոտ երկու ժամ սպասել անցնելու համար։