«Ազատությունից զրկվածների թիվը հատել է երեք հազարը»,- արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստի ժամանակ ասել է նախարար Սրբուհի Գալյանը:
Կալանավորների թվի աճը նախարարը պայմանավորել է վերջին ամիսներին ընտրակաշառքի հետ կապված գործերով անցնողների ձերբակալություններով: Չնայած դրան, ըստ նախարարի, դատապարտյալների թիվն ավելին է, քան՝ կալանավորներինը:
Հեղինակ՝ Մայա Խաչատրյան