Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Տոկիո կատարած այցի շրջանակում հանդիպել է իր ճապոնացի գործընկեր Տոշիմիցու Մոտեգիի հետ:
Բայրամովը Ճապոնիայի քաղաքացիների համար վիզաների չեղարկումը գնահատել է որպես կարևոր քայլ ուղևորությունների դյուրացման, գործարար կապերի ընդլայնման, զբոսաշրջության զարգացման և երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդման առումով: