Քրեակատարողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել համալիր միջոցառումներ՝ ուղղված քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ինչպես նաև ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության կանխարգելմանն ու բացահայտմանը։
2026 թվականի մայիսին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման ստորաբաժանումների ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է՝
-
79․38գր թմրամիջոցների նմանվող զանգվածներ,
-
129 բջջային հեռախոս,
-
185 բջջային հեռախոսի պարագա,
-
5 wi-fi սարք,
-
22 կտրող-ծակող առարկա,
-
78,55լ ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։
Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական և կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։
Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է քաղաքացիներին խստորեն պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները և զերծ մնալ անօրինական գործողություններից: