ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրները պայմանավորվել են քննարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը՝ երկու տարուց ավելի անդամավճարներ չմուծելու պատճառով:
«Հայաստանում ընտրությունների օրը իմ գործընկեր Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին հարցին, պատասխանել է. «Մենք մուծումներ չենք կատարում, որովհետև պարզապես չենք մասնակցում»։ Սա մեջբերում է, որը կարող եք գտնել։ Մենք այսօր քննարկել ենք, թե ինչ անել այս իրավիճակում։ Հայաստանը երկու տարվա և ավելի պարտք ունի ՀԱՊԿ բյուջեին, որը նախատեսված է կազմակերպության կանոնադրությամբ, և մենք այսօր պայմանավորվեցինք քննարկել ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը»,- Լավրովն այս հայտարարությունն արել է չորեքշաբթի՝ Կազանում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։