Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներն աջակցել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կոչին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի շուրջ ուղիղ բանակցություններ վարելու վերաբերյալ: Այս մասին ասվել է Լոնդոնում պաշտպանության վերաբերյալ քննարկումներից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ։
Նրանք կարծում են, որ Կրեմլը չի կարող անվերջ խուսափել բանակցություններից, և որ եվրոպական պետությունները պետք է մասնակցեն գործընթացին, եթե այն վերսկսվի: «Պատուհանը դանդաղ բացվում է՝ Ռուսաստանի հետ եվրոպական կողմի բանակցությունների համար»,- dpa-ն մեջբերում է Գերմանիայի կառավարական շրջանակների ներկայացուցիչների խոսքը:
Գործակալության տվյալներով՝ լոնդոնյան հանդիպումը պետք է օգնի եվրոպացի դաշնակիցներին նախապատրաստվել իրադարձությունների նման զարգացմանը:
Հինգշաբթի հրապարակված բաց նամակում Զելենսկին առաջարկել էր անձնական հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սակայն նա մերժել էր առաջարկը՝ ասելով, որ մինչև հնարավոր խաղաղ պայմանավորվածության համաձայնեցումը Զելենսկու հետ հանդիպելու «իմաստ չի տեսնում»: