Նորին Ամենապատվություն Սահակ Բ Պատրիարք Հայրը հունիսի 8-ին՝ երկուշաբթի օրը, հանդիպել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Դոլմաբահչեի պալատի Նախագահական գրասենյակում, հայտնում են պատրիարքությունից։
Հանդիպմանը ներկա էին նաև ԱՔ կուսակցության Ստամբուլի պատգամավոր դոցենտ, դոկտոր Սևան Սվաճըօղլուն, արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը և մշակույթի ու զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքին վերաբերող հարցեր։
Կարծիքներ են փոխանակվել Իսկենդերունի Սուրբ Քառասուն Մանկանց և Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցիների վերանորոգման աշխատանքների վերաբերյալ։
Նորին Ամենապատվությունը համայնքի անունից շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ցուցաբերած հետաքրքրության համար և մաղթել առողջություն ու հաջողություն։