Տեղի է ունեցել սպանություն, Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը հերքվել է կատարված բազմաթիվ քննչական գործողություններով: 1999 թվականի փետրվարին 9-ին ներքին գործերի և ազգային անվտանգության նախկին փոխնախարարի մարմինը հայտնաբերվել էր հրազենային վնասվածքներով: Այս աղմկահարույց գործով չկա քրեական պատասխանատվության ենթարկված անձ: Գրեթե երեք տասնամյակ անց Քննչական կոմիտեն նախաձեռնել է նոր քրեական վարույթ: Մարգարյանի թիկնապահներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: