Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Նրա խոսքով՝ ոչ ոք չի ցանկանում ԵԱՏՄ-ի կողմից որևէ կոնկրետ միջոցառում ձեռնարկել Հայաստանի դեմ։
«Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է և բարեխղճորեն կատարում է իր բոլոր պարտավորությունները։ Ես կարող եմ դա ասել ամենայն պատասխանատվությամբ, քանի որ մենք դիտարկում ենք Հայաստանի ամբողջ իրավական շրջանակը։ Եվ շեղումներ չենք հայտնաբերել»,- մանրամասնել է Օվերչուկը։
Փոխվարչապետի խոսքով՝ հայկական կողմը խոսում է եվրոպական որոշ շափանիշների անցնելու մասին, և, նրա ձևակերպմամբ, եվրոպական ոչ բոլոր ստանդարտներն են վատը:
«Մեզ անհանգստացնում է, որ Եվրամիությունը տնտեսական ինտեգրման միավորումից վերափոխվել է ռազմաքաղաքական միության, որն այժմ թշնամաբար է վերաբերվում Ռուսաստանին»,- նշել է Օվերչուկը, հավելել՝ ուստի Մոսկվայում չեն հասկանում՝ ինչու պետք է աջակցեն այդ կուրսին, և չգիտեն՝ ինչ հետևանքներ ակնկալել։
Մանրամասները՝ տեսաշարում: