Ռումինիայի Կոնստանցա քաղաքի նավահանգստում պայթել է ռազմածովային անօդաչու սարք։ Ուկրաինայի ռազմածովային ուժերի պաշտոնյաները հայտարարել են, որ դա ուկրաինական անօդաչու նավակ էր, որը ռուսական էլեկտրոնային պայքարի պատճառով շեղվել էր ուղուց և հայտնվել Ռումինիայի ափերի մոտ։
Այսօր առավոտյան պայթած ծովային դրոնից բացի, ռումինական նավահանգստի և Ուկրաինայի ափերի մոտ պայթել են երեքը, հայտնում է News.ro լրատվական կայքը՝ հղում անելով աղբյուրներին։ «Մինչ այժմ պայթել է չորս ծովային դրոն՝ մեկը նավահանգստում, մեկը նավահանգստի մոտ, երկուսը՝ ուկրաինական կողմում»,- հաղորդում է լրատվամիջոցը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ընդհանուր առմամբ, չորս անօդաչու ծովային նավակը դուրս է եկել ուկրաինական վերահսկողությունից, և պայթյունները հեռակառավարմամբ իրականացրել է ուկրաինական կողմը»։
Ռումինիայի նախագահը նշել է, որ ներկայումս երկրի քաղաքացիների կամ ազգային ենթակառուցվածքների համար վտանգ չկա։