«Հայաստան» դաշինքը քննադատաբար է վերաբերվում Ռուսաստանի հետ հարաբերություններում այսօր վարվող պետական քաղաքականությանը: Ըստ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի, հայկական գյուղմթերքը ռուսականին համարժեք շուկա չի կարող գտնել: Տավուշի մարզում հանդիպումների ժամանակ Քոչարյանը խոսել է նաև տարածքների համաչափ զարգացման անհրաժեշտության մասին: