Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր նոր իրազեկող տեսահոլովակ է հրապարակել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին ընդառաջ։
«Երբ որոշումը թողնում ես ուրիշներին, ուրիշներն են որոշում քո փոխարեն։ Եթե մասնակցում ես, դառնում է սովորություն, և հաղթահարում ես քո անտարբերությունը»,- ասվում է հոլովակում։
ԿԸՀ-ն հիշեցնում է, որ ժողովրդավարությունը սկսվում է մասնակցությունից, և յուրաքանչյուր քաղաքացու ձայնը վճռորոշ նշանակություն ունի պետության ապագայի կերտման գործում: