«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդը Գյումրիում նախընտրական հանդիպմանն ասել է, որ իրենց կարծիքով խորհրդարանում ոչ մի ուժ չպետք է ունենա 50 գումարած 1 ձայն:
«Քաղաքական ուժերի փոխհամաձայնությամբ ընտրված վարչապետը կլինի շատ ուժեղ»,- կարծում է Էդմոն Մարուքյանը: Նա, ի դեպ, մինչև նախընտրական փուլը ընդդիմությանն առաջարկել է միասնական ընդդիմադիր ցուցակ ձևավորել, բայց մերժել են:
Հեղինակ՝ Քրիստինա Մկրտչյան