Մարտի 1-ի գործով նոր մեղադրյալներ կան. ԶՈՒ 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարներ Պողոս Պողոսյանի, Հայկազ Բաղմանյանի, Լևոն Երանոսյանի և Վալերի Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Ըստ մեղադրական եզրակացության՝ նրանք օժանդակել են պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի և Մարտի 1-ի գործով մեղադրյալներ՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: